ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

Նոր մեդիա տեխնոլոգիաները` հանուն խոսքի ազատության ծրագրի շրջանակներում դասընթացների անցկացման համար պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով գտնվում էինք Գորիսի համայնքներում:

Նոր մեդիա տեխնոլոգիաները` հանուն խոսքի ազատության

2013թ. ապրիլի 1-ից սկսած, Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն իրականացնում է ,,Նոր մեդիա տեխնոլոգիաները` հանուն խոսքի ազատության,, նախաձեռնությունը: Ծրագրի նպատակն է Գորիսում օնլայն ուղիղ եթերով բանավեճային քննարկումների միջոցով ստեղծել կարծիքներ արտահայտելու այլընտրանքային հնարավորություն:

ՔՈ ՁԱՅՆՆ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ Է

,Մեր քվեն արժե ավելին,, ծրագրի հիմնական արդյունքներից մեկը էկոլոգիապես մաքուր թղթից 5000 հատ պարկերի պատրաստումն ու տրամադրումն է Սյունիքի մարզի վաճառակետերին, որպեսզի այդ պարկերով փաթեթավորեն գնված ապրանքները և սպասարկեն հաճախորդներին: Պարկերի վրա գրված է ,,ՔՈ ՁԱՅՆՆ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ Է,, որի նպատակը քաղաքացիներին մեկ անգամ ևս հաղորդագրություն, ուղերձ հասցնելն էր ..որ իրենց ձայնն արժե ավելին, քան ընտրակաշառքով ձեռք բերված և պարկի միջոցով տուն տարվող մթերքը:

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը ՕՐ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ, ԹԵ՞ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ

Դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու Իրավունքների Պաշտպանության Միջազգային օր: Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն, հավատարիմ մնալով իր առաքելությանը` շնորհավորում է բոլոր քաղաքացիներին` Մարդու Իրավունքների օրվա առթիվ:

ԴԱՐՁԻՐ ՄԵՐ ՄԵԾ ԹԻՄԻ ԱՆԴԱՄ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ! ! ! Դու տեսել ես մեր բլոգները, ցանկություն է առաջացել սեփական նյութն ունենալ քո համայնքի բլոգում, ուրեմն այս հայտարարությունը հենց քեզ համար է:

ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԱԲՆԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

Տեղեկատվությունը որպես համայնքների զարգացման միջոց ծրագրի շրջանակներում տեղի ունեցան նախատեսված գործնական հանդիպումները:

Մեր առաքելությունն է՝

օգնել մարդկանց իմանալ և պաշտպանել իրենց իրավունքները

3.6.13

Դատապարտում եվ պահանջում ենք

,,Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն,, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը  խստագույնս դատապարտելի արարք է համարում 2013թ հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած դեպքերը, որի արդյունքում սպանվել և վիրավորվել են քաղաքացիներ:

Արդարադատության , անվստահության և անպատժելիության մթնոլորտի վերաբերյալ  Գորիսի հանրության մեջ տարածված  հիմնավոր կասկածները մեղմելու համար ,որպես իրավապաշտպան կազմակերպություն ,Հայաստանի Հանրապետության պատասխանատու բոլոր պետական կառույցներից պահանջում ենք 
հանցագործության օբյեկտիվ բացահայտում և օրենքով սահմանված  հետագա իրավական բոլոր գործընթացների թափանցիկության ապահովում :


Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն

իրավապաշտպան-հասարակական կազմակերպություն

Գորիս, 03 հունիսի 2013թ

7.5.13

Այցելություններ Գորիսի համայնքներ


Նոր մեդիա տեխնոլոգիաները` հանուն խոսքի ազատության ծրագրի շրջանակներում դասընթացների անցկացման համար պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով գտնվում էինք Գորիսի համայնքներում:

Ավելի շատ նկարներ կարող եք տեսնել այստեղ և այստեղ:

16.4.13

վճարիր 200 000 դրամ` և ապօրինին կդառնա օրինավոր


Գորիս համայնքի ղեկավարը 15.04.2013թ ընդունել է մի քանի որոշումներ, որոնց արդյունքում թվով 8 քաղաքացիներ  ենթարկվել են վարչական տույժի և տուգանվել են 200.000 դրամով` ինքնակամ շինություններ կառուցելու համար: 
Գորիս քաղաքը այնքան էլ մեգապոլիսի նման չէ, որ օրինակ քաղաքի մի արվարձանում շինություն կառուցվի` հիմքերից մինչև տանիք, և կառույցն ավարտելուց հետո միայն  տեղական իշխանությունները պարզեն, որ դրանք ապօրինի են կամ ինքնակամ :                                                                                                            Իսկ գուցե սա յուրահատուկ սխեմա է, ապօրինությունը օրինականություն դարձնել` 200 000 դրամի դիմաց: Ինչպես ասում են` փողին մուննաթ:

աղբյուրը goriscity.am

13.4.13

Ինչպես են գործում Գորիսի նորընտիր ավագանու անդամները

2012թ սեպտեմբերի 9-ին կայացավ Գորիս համայնքի ավագանու ընտրություններ: Պետք է նշել, որ ընտրապայքարը բավական թեժ էր, 24 թեկնածուներից ընտրվեցին 15-ը : Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ի ուշադրության դիտակետում է եղել ինչպես նախընտրական շրջանը, այնպես էլ արդեն ընտրված ավագանու անդամների գործունեությունը: 
Ուսումնասիրելով goriscity.am կայքում տեղադրված ավագանու որոշումների քվեարկությունները`  2012թ նոյեմբերի 15-ից 2013թ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում,  պարզվել է, որ արդեն կայացել են  թվով 4 ավագանու նիստեր, որոնց մասնակցության պատկերը հետևյալն է.


1.ԱՂԱՋԱՆՅԱՆ  ԷՐԻԿ                        4 նիստից `  2 բացակա  
2.ԱԿԼՈՒՆՑ ՌՈՒՍՏԱՄ                       4 նիստից`  2 բացակա                    
3.ԱՍԼԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ                         4 նիստից`    2 բացակա                   
4.ԲԱԲԱՅԱՆ ՎԱՀԵ                                ներկա բոլոր նիստերին
5.ԴՈԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ                             4 նիստից`   2 բացակա                                                                   
6.ՀՈՎՍԵՓՅԱՆ ՎԱՀԵ                           4 նիստից`    2 բացակա               
7.ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ                       4 նիստից`   2 բացակա                         
8.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԱՐԱՄ                       4 նիստից`     1 բացակա                                                     
9.ՄԻՐԶԱԹՈՒՆՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ         4 նիստից `  1 բացակա                                                   
10.ՄԿՐՏՉՅԱՆ  ԱՐՇԱԿ                           4 նիստից     1 բացակա  
11.ՅՈԼՅԱՆ ՀՐԱՅՐ                                    4 նիստից    2 բացակա            
12.ՈՍԿԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ                          4 նիստից    1 բացակա                                                 
13.ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՎՈՆ                          4 նիստից    1 բացակա                                                                          
14.ՏԻԳՐԱՆՅԱՆ ԳՈՌ                                4 նիստից    2 բացակա                         
15.ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ                     ներկա  բոլոր նիստերին 

Հարկ է նշել, որ Գորիս համայնքի 2013-2016թ զարգացման քառամյա ծրագրի հաստատման կարևոր նիստին  15 ավագանու անդամներից  6-ը` /նշված են կարմիրով/ բացակայվել են :  

Ըստ Տեղական Ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի Հոդված 21-ի` ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից:  

4.4.13

Նոր մեդիա տեխնոլոգիաները` հանուն խոսքի ազատության

2013թ. ապրիլի 1-ից սկսած, Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն իրականացնում է ,,Նոր մեդիա տեխնոլոգիաները` հանուն խոսքի ազատության,,  նախաձեռնությունը:

Ծրագրի նպատակն է
 Գորիսում օնլայն ուղիղ եթերով բանավեճային քննարկումների միջոցով ստեղծել կարծիքներ արտահայտելու այլընտրանքային հնարավորություն:

Ծրագրի շրջանակներում նախատեսված է Սյունիքում առկա Մարդու Իրավունքների, խոսքի ազատության շուրջ բանավեճների կազմակերպումը, որոնց ,,Skype,, տարբերակով կմասնակցեն նաև Հայաստանում հայտնի իրավապաշտպաններ, լրագրողներ, բլոգերներ, քաղաքական գործիչներ: Բանավեճերը ուղիղ եթերով կհեռարձակվեն ինտեռնետ ռեսուրսներով:
Գորիսի ենթամարզի 10 գյուղական համայնքների ավագ դպրոցակաների համար կլուսաբանվեն Հայաստանում գործող օնլայն լրատվամիջոցների կայքերը, սոց.ցանցերից օգտվելու նրբությունները:
Նախատեսված են նաև հետաքրքիր ֆլեշ մոբ ակցիաներ :

Ծրագրի արդյունքում ակնկալվում է Գորիսում ունենալ կայուն գրաֆիկով գործող բանավեճային ակումբ` որտեղ հնարավոր կլինի Մարդու Իրավունքների կոնտեկստում   քննարկել արդիական թեմաներ, արձագանքել Սյունիքի մարզում առկա հիմնախնդիրներին,նպաստել դրանց լուծմանը` ինչը հնարավոր է միայն քաղաքացիական հասարակության, ակտիվ,մտահոգ քաղաքացիների համախմբման և համագործակցության դեպքում:


Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ և Քաունթերփարթ Ինթերնեյշնլ հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ:

28.2.13

Քաղաքացիական լրագրության դասընթացներ

Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը 2013թ-ի մարտից վերսկսում է քաղաքացիական լրագրության դասընթացների շարքը:

Դասընթացները նրանց համար են, ովքեր ցանկանում են ավելին իմանալ ինտերնետի հնարավորությունների մասին` վիրտուալ միջավայրում տեղեկություններ ստանալու, տարածելու եւ շփվելու նպատակով։ Կարող են մասնակցել տարբեր տարիքի և մասնագիտության տեր մարդիկ՝ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից:

Պատրաստ ենք քննարկել նաեւ տարբեր խմբերի համար առանձին դասընթացներ կազմակերպելու առաջարկներ։

Ուսուցումը հիմնված է լինելու գործնական աշխատանքի վրա, լինելու են նաև տեսական թեմաներ շուրջ դասախոսություններ և քննարկումներ:

Դասընթացները կազմակերպվելու են ամեն ամիս, անվճար և տևելու են 3-5 օր (օրական 4 կամ 8 ժամով):

Մասնակիցներն ընտրվելու են մրցույթով: Յուրաքանչյուր դասընթացի համար կկազմվի 10 հոգանոց խումբ։ Խմբերը կձեւավորվեն ստացված հայտերի քննարկման արդյունքում։Ինտերնյուսը մասնակիցներին կապահովի անհրաժեշտ սարքավորումներով, մարզերից եկողներին՝ ճանապարհածախսով եւ կացարանով։

Մասնակցության հայտը կարելի է լրացնել այստեղ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Ինտերնյուս, Նարինե Սաֆարյանին. narine@internews.am։ Հասցեն՝ Երեւան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ։
Հեռ. 010 58 36 20։ 095 58 36 16

Դասընթացը կազմակերպվում է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում, որի նպատակն է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ և բազմակարծիք լրատվությունը ավանդական և այլընտրանքային միջոցներով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:

աղբյուրը՝ media.am

18.2.13