21.5.11

Մարդու իրավունքների դասընթաց Գորիսում

ԻՏԵԿ ՀԿ-ն ընդունում է հայտեր Սյունիքի մարզի երիտասարդներից ՙՄարդու իրավունքների մոնիտորինգ՚ թեմայով դասընթացներին և հետագա աշխատանքներին մասնակցելու համար:
Եվրասիա Համագործակցության Հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Մոնիտորինգը և հանրային իրազեկումը որպես հանրային իրավունքների պաշտպանության երաշխիք» ծրագրի շրջանակներում կազմակերպվելու է երկօրյա 3 դասընթաց Գորիս քաղաքում, որոնք տեղի կունենան հունիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին: Յուրաքանչյուր հաջորդ դասընթացին կհրավիրվեն միայն ուսումնական գործընթացին ակտիվ և պարտաճանաչ մասնակիցները: Դասընթացների ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր: Հայտատուն պետք է` մասնակցի բոլոր 3 դասընթացներին, յուրաքանչյուր դասընթացից հետո ներկայացնի անհատական աշխատանք դասընթացի թեմայով, դասընթացի մասնակիցներից ստեղծված խմբի կազմում համատեղ մասնակցի իրականացվելիք մարդու իրավունքների մոնիտորինգի աշխատանքներին: Սյունիքի մարզի այլ քաղաքներից ժամանած մասնակիցները կապահովվեն հյուրանոցով և սննդով, կփոխհատուցվեն նրանց տրանսպորտային ծախսերը` գործող սակագներով:
Դասընթացին մանակցել ցանկացողները կարող են դիմում-հայտի ձևը ստանալ այստեղ և լրացնելուց հետո մինչև հունիսի 4, ժամը 18:00-ը ուղարկեն itek@rambler.ru կամ itekngo@gmail.com  էլեկտրոնային հասցեներով կամ ներկայացնեն ք. Գորիս, Մաշտոցի 3, 3-րդ հարկ ՙԻՏԵԿ՚ ՀԿ-ի գրասենյակ /հեռ. 0284 2 40 20, 2 67 34/