Ծրագիրը նպատակ ունի մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված երիտասարդների համախմբման և պրակտիկ գործունեության ակտիվացման միջոցով նպաստել մարդու իրավունքների պաշտպանման, արձագանքման և հանրային իրազեկման համակարգի կայացմանը Սյունիքի մարզում:
Ծրագրի համաձայն` նախանական փուլում քաղաք Գորիսում կկազմակերպվեն դասընթացներ մարդու իրավունքների ոլորտում Սյունիքի մարզից ընտրված 25 երիտասարդների համար: Երիտասարդ մասնակիցները ստացած գիտելիքներն ու հմտությունները կկիրառեն և կանցկացնեն մարդու իրավունքների մոնիտորինգ և դրա վերաբերյալ կպատրաստեն զեկույց:
Ծրագիրը եռափուլ է: ,,Մարդու իրավունքների մոնիտորինգ /Խոսքի ազատության, արտահայտման իրավունքի, խաղաղ հավաքների իրավունք/,, խորագիրը կրող առաջին հանդիպում-դասընթացը հունիսի 18-ից 20-ը անցկացվել է Գորիսում:
Չնայած ծրագրիրը նախատեսված էր միայն Սյունիքի մարզի երիտասարդների համար, բայց բազմաթիվ այլ մարզերից ստացված դիմում-հայտերը նույնպես քննարկվեցին, և թիմի բազմազանության ու մայրաքաղաքի հետ կապը պահելու համար մեկ մասնակից էլ հրավիրվեց Երևանից:
Որպես դասընթացավարներ հրավիրված էին մարդու իրավունքների ասպարեզում բազմափորձ մասնագետներ Էդմոն Մարուքյանն ու Կարեն Թումանյանը: Ինչպես նշում է Էդմոն Մարուքյանը, շատ հետաքրքիր լսարան էր հավաքվել և դրա պատաճառներից մեկն էլ այն էր, որ մասնակիցները տարբեր նախասիրություններ ունեցող, տարբեր բնագավառներում մասնագիտացող խանդավառ երիտասարդներ էին: Ամեն ինչ անցավ ուրախ և աշխույժ մթնոլորտում` նոր գիտելիքներ, նոր ծանոթյուններ և արդեն իսկ կուռ թիմի առկայություն: Թրեյնինգի մասնակից Նորիկ Թունյանը ասում է, որ այս դասընթացի ընթացքում, բավականին չափով տեղեկություններ է ստացել, թե ինչպիսի իրավունքներ ունի իր խոսքն արտահայտելու, սեփական կարծիքն ունենալու և ուրիշներին տեղեկացնելու բնագավառում: Դասընթացի մասնակիցների միջև ձևավորվել էր մի հաճելի մթնոլորտ, որտեղ նույնիսկ խիստ քննադատությունը ուղղեկցվում էր փոխադարձ հարգանքով:

Համաձայն օրակարգի`
ՀԿ-ի նախաձեռնությամբ մասնակիցները առաջին օրվա դասընթացի ավարտից հետո այցելեցին Ակսել Բակունցի տուն-թանգարան, որտեղ նրանց ծանոթացրին մեծ գրողի կենսագրությանն ու գործունեությանը:
ՀԿ-ի նախաձեռնությամբ մասնակիցները առաջին օրվա դասընթացի ավարտից հետո այցելեցին Ակսել Բակունցի տուն-թանգարան, որտեղ նրանց ծանոթացրին մեծ գրողի կենսագրությանն ու գործունեությանը:
Երկրորդ օրը մասնակիցները ծանոթացան, թե ինչ է մոնիտորինգը, ինչպես իրականացնել խոսքի ազատության, խաղաղ հավաքների կազմակերպման մոնիտորինգ և հետաքրքրությամբ տեսական մասը յուրացնելուց հետո, անմիջապես անցան դրա կիրառմանը և բաժանվելով թիմերի` Գորիսի մարդաշատ վայրերում անցկացրին փոքրիկ հարցումներ` մարդու իրավունքների պաշտպանման տարբեր թեմաներով: Անցկացման կարգն ու թեման նախապես քննարկվել և մշակվել էր դասընթացավարների հետ: Արդյունքները նույնպես ամփոփվեցին նրանց հետ: Օրվա վերջում մասնակիցներին հանձնարարվեց տնային աշխատանքներ:
Այդքան կարճ ժամանակում արդեն իսկ միմյանց հարազատ դարձած մասնակիցները հրաժեշտ տվեցին միմյանց ու դասընթացավարներին` անհամբեր սպասելով հաջորդ հանդիպմանը: Այժմ էլ նրանք հեռավորության վրա միմյանց հետ շփվում, դասընթացից մնացած տպավորություններով կիսվում, քննարկումներ են կատարում սոցիալական ցանցերում:
Комментариев нет:
Отправка комментария