27.7.11

Երկօրյա դասընթաց Գորիսում` Սյունիքի մարզի տարբեր քաղաքներից հրավիրված 25 երիտասարդների մասնակցությամբ


 2011 թ. օգոստոսի 11-12-ը Գորիսում` Սյունիքի մարզի տարբեր քաղաքներից հրավիրված 25 երիտասարդների մասնակցությամբ տեղի կունենա երկօրյա դասընթաց`«Զեկույցների պատրաստումը և տարածումը, հանրային իրազեկումը և ԶԼՄ-ները որպես իրավունքների պաշտպանման մեխանիզմ» թեմայով:
Որպես դասընթացավար հրավիրված է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Դասընթացը իրականացվում է «Մոնիտորինգը և հանրային իրազեկումը որպես իրավունքների պաշտպանման երաշխիք» ծրագրի շրջանակներում` Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի ֆինանսավորմամբ: