15.8.11

Գորիսում կազմակերպվեց մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հերթական դասընթացը

 Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն /ԻՏԵԿ/ ՀԿ-ի կողմից և Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի աջակցությամբ 2011թ Օգոստոսի 11-12-ին ք. Գորիսում կազմակերպվեց ,,Հանրային իրազեկումը որպես իրավունքների պաշտպանության միջոց,, սեմինարը: Մասնակցում էին երիտասարդներ Կապանից, Գորիսից, Սիսիանից, Երևանից: Որպես փորձագետ հրավիրված էր Գյումրու ,,Ասպարեզ,, ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Սեմինարը ընթացավ իրական դեպքերի ակտիվ քննարկումների, ֆիլմերի դիտումների,անկեղծ երկխոսության միջավայրում: