24.8.11

Միասին նշենք Տեղեկատվության ազատության օրը

Սիրելի ազատ սյունեցիներ, 
Սեպտեմբերի 28-ը Տեղեկատվության ազատության միջազգային օրն է:
Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն,  համագործակցելով Գորիսի Մամուլի Ակումբ ՀԿ-ի հետ, նախատեսում է յուրօրինակ միջոցառում, ակցիա կազմակերպել Սյունիքում:

Եթե ունեք նորարական, ստեղծագործական գաղափարներ, կիսվեք մեր հետ և առաջարկեք Ձեր մտահղացումները, որոնք անչափ կարևոր են մեզ համար: