14.9.11

Էմմա Գալստյան

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական ու իրավական պետություն է:
Սահմանադրորեն ամրագրված այս կետը գրեթե մեզանից յուրաքանչյուրիս երազանքն է. ունենալ փաստացի նման պետություն, այլ ոչ թե թղթի ամրագրված: Գրեթեմեզանից յուրաքանչյուրիս, քանի որ, եթե բոլորի երազանքը լիներ, ապա մեր երկրում մարդու իրավունքների ոտնահարման խնդիրներ չէին լինի, խոսքի և ազատ արտահայտման իրավունքի իրականացումը լիարժեք կլիներ` նպաստելով ժողովրդապատկան իշխանության ձևավորմանը:

Ցավոք, երազանքը դեռ երազանք է մնում, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ նախապայմաններից մեկն էլ ժողովրդի գիտակցության մակարդակի բարձրացումն է. այն է քո ու սեփական երկրիդ ապագայի նկատմամբ պահանջատիրոջ զգացում ձևավորելը և «եթե, ոչ ես, ապա ով» կարգախոսով առաջնորդվելը` բնորոշ նաև մեզ` երիտասարդ իրավապաշտ-պաններիս, որն էլ արդեն երկրորդ դասընթացին կրկին մասնակցելու առիթ դարձավ:         Այս անգամ դասընթացի թեման  հասարակություն և իշխանություն, քաղաքացիական հասա-րակություն և իշխանություն, անհատ-քաղաքացիական հասարակություն-իշխանություն սո-ցիալական տարրերի միջև հարաբերությունների ձևավորման և հետագա զարգացումների, շահերի ընդհանրությունների կամ բախումների կապող օղակ հանդիսացող 4-րդ իշխանությունն էր` ԶԼՄ-ները և հանրային իրազեկումը, իրազեկվածության բարձրացումը որպես իրավունքների պաշտպանության երաշխիք:
Անշուշտ, հանրային իրազեկման հիմքում տեղեկատվության ազատությունն է, որի տրամադրումը հանրությանը շատ դեպքերում, մասնավորապես մարզերում, տվյալ դեպքում Սյունիքի մարզում, կախված է տվյալ մարզի, քաղաքի կամ նույնիսկ թաղի հեղինակություն վայելող անձանց զբաղեցրած պաշտոնից կամ ծանոթ-բարեկամ կապի լինել կամ չլինելու փաստի անընդհատ շահարկումներից:
ԶԼՄ-ն` որպես 4-րդ իշխանություն, որն ի զօրու է փոփոխություն առաջ բերել, հանրային կարծիքի ձևավորման առիթ դառնալ, Հայաստանի նման երկրում դեռևս անհնարին է, քանի դեռ գործում են տոտալիտար ռեժիմին բնորոշ գծերը` վերահսկել, թելադրել:
Տվյալ ԶԼՄ-ի հանրային, մասնավոր կամ պետական լինելը կամ, թե ում է պատկանում այն, ինչ կուսակցության, արդեն միանշանակ պարզ է դառնում լուրերի կամ հաղորդումների բովանդակության և մեկնաբանման իշխանամետ կամ ընդդիմադիր լինելը: Եվ, ԶԼՄ-ն` որպես կապող օղակ իշխանություն-հանրություն հարաբերությունների ձևավորման գործում,  իր նշանակությունը կորցնում է:
Եվ ահա առաջ է գալիս մեկ այլ կապող օղակի կամ միջոցի անհրաժեշտությունը` իշխանություն-հանրություն-իշխանություն հարաբերությունների միջև խնդիրների ծագման և լուծման համար. Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, որպես առանձին «ԶԼՄ» շահերի պաշտպանության, առկա խնդիրների բարձրաձայնման և լուծման ուղիներ գտնելու խնդրում: Քաղաքացիական հասարակության ինստիտուտները` որպես խթան ժողո-վրդավարական, սոցիալական ու իրավական պետության կայացման գործում, վերջին տասը տարիներին առավել ակտիվ կերպով փորձում են տարբեր նախաձեռնությունների/հավաք, հանրահավաք/, ակցիաների /երթեր/, ուսուցողական սեմինարների /մարդու իրավունք հասկացություն, հիմնարար իրավունքներ, մարդու իրավունքների մոնիտորինգ/ միջոցով մարդկանց իրազեկված դարձնել իրենց իրավունքներին, խախտված իրավունքների պաշտպանության միջոցներին, խոսքի և ազատ արտահայտման, տեղեկություն տարածելու, ակցիաներ, երթեր կազմակերպելու ու դրանցում ներգրավվելու իրավունքների իրականացման մեխանիզմներին/իրազեկումից մինչև բանակցություների վարում ՏԻՄ-ի հետ/:
Սակայն, պետք է ցավով փաստենք, որ ոչ բոլոր դեպքերում է ժողովրդի ձայնը հասանելի դառնում իշխանություններին և պահանջները բավարարվում. նրանց խոսքի և ազատ արտահայտման իրավունքի իրականացումը “բավարարվում է” միայն “հետո կանենք, լավ կլինի” խոստումներով, իսկ պահանջների բավարարումը մեծ մասամբ իրականացվում է` ելնելով իշխանության շահերից կամ նկատառումներից, օր` ոչ քաղաքական ենթատեքստ պարունակող խնդիրները կարողանում են լուծում գտնել. «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը չքանդվեց, իսկ ահա Թեղուտի պաշտպանները դեռ չեն կարողանում իրենց հայցը բավարարել. 2007թ-ին ՀՀ Կառավարության որոշմամբ «Վալլեքս» խմբի անդամ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը Լոռու մարզի Թեղուտի հանքավայրը շահագործելու իրավունք է ստացել:
Այս հանգամանքը փաստում է Սահմանդրությամբ ընդունված, բայց իրականությանը չհամապատասխանող մեկ այլ կետ.
 Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք
Տարբեր տեսակետներ եմ լսել. «Ես խնդիր չունեմ, գրում եմ այն ինչը իմ կարծիքով խնդիր է հասարակության մեջ» կամ «Սուտ է, եթե ազատ ես, ուրեմն ազատ ես, սահմանափակումները դու ինքդ ես դնում քեզ վրա»,- նշում են բլոգ կամ սոց. Ցանցերում ակտիվություն դրսևորող ընկերներս:
Սոցիալական ցանցերը 21-րդ դարում տեղեկատվության տարածման լավագույն միջոցներից են /Ֆեյսբուք, թվիթեր լայն տարածում ունեցող համաշխարհային սոցիալական ցանցերը, ինչպես նաև Արմենիքս.քոմ, Արմակադա/կրթական տեղեկատվական կենտրոն/ և նաև անհատ բլոգերները:
 Ինչևէ, չենք կարող ընդհանրապես բացառել վերահսկողության փաստը սոցիալական ցանցերում /ի նկատի պետք է ունենանք`ելնելով ազգային անվտանգության շահերից. Ազգային Անվտանգության կողմից իրականացվող վերահսկումը/: Բացի այդ Ֆեյսբուքի, Թվիթերի և You-tube-ի շնորհիվ ողջ աշխարհի առավել տեղեկացված լինելը Եգիպտոսի ցույցերի և հեղափոխության վերաբերյալ:
Սակայն խոսքի և արտահայտման իրավունքի ազատ իրականացումը առանց վիրավորանքների, հարձակումների, հեռուստաընկերության եթերազրկման /«Ա1+», «ԳԱԼԱ»/, լրագրողների ձերբակալումների բխում է սեփական երկրում առանց լարվածության մթնոլորտի աշխատելուն և ապրելուն: Առավել շատ քննարկվող ձերբակալման դեպքերը խոսքի ազատության սահմանափակման տեսանկյունից `  

·                     անցյալ տարի «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող 22-ամյա Անի Գևորգյանը,
·                     Նիկոլ Փաշինյան, «Հայկական ժամանակ» օրաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր, 2008թ-ին, մարտի 1,
·                     ինչպես նաև այս տարի ՀԱԿ-ի 7 երիտասարդների ձերբակալումը:
Այս ամենը անշուշտ ստեղծում է վախի և Ստալինյան ռեժիմի շատերի համար վաղուց մոռացված, բայց արդեն տարածվող մթնոլորտ այն անհատների, կազմակերպությունների մոտ, ովքեր, ի դեմս` մեզ իրավապաշտպան երիտասարդներիս,  կարող են խոսքի և ազատ արտահայտման իրավունքի իրականացման, մարդու իրա-վունքների պաշտպանության առաքելությունն իրականացնելիս, կամա թե ակամա հայտնվել վերը նշված իրավիճակներում:
Մարդու իրավունքների մոնիտորինգի իրականացումը խոսքի, արտահայտման ազատության և հանրահավաքների ազատ իրականացման, ԶԼՄ-քաղաքացի, ԶԼՄ-ԶԼՄ հարաբերությունների իրավիճակի և իշխանություններ-ԶԼՄ հարաբերությունների միմյանցից կախված կամ անկախ լինելու փաստի, տեղեկատվության ազատ տարածման և տրամադրման, ինչպես նաև տարածաշրջանի հասարակություններում առկա նմանատիպ խնդիրների հետ համեմատելուց հետո, անհրաժեշտ է հրապարակել մոնիտորինգի արդյունքները իշխանություններին և հանրությանը` իշխանությունների շատ հաճախ ոչ ճիշտ վարած քաղաքականությունների կանխման, սթափեցման, թույլ տրված սխալների ուղղման և միգուցե դրական տեղաշարժերի առաջ բերման, իսկ հանրությանը առավել իրազեկ դարձնելու երկրում տիրող  իրավիճակին` քաղաքացիական հասարակության ձևավորման նկատառումներ ունենալով, եթե հնարավոր է ոչ դեմոկրատական, ինչ-որ չափով տոտալիտար գծերով օժտված մեր երկրում: Մոնիտորիբգից ստացված արդյունքները նաև զետեղել Ֆեյսբուքի սոցիալական ցանցում:
 Հանրությունը ինքը կարողանում է իր հարցերը, դիտողությունները և առաջարկությունները ուղղել ֆեյսբուք սոց ցանցի միջոցով, օր` Երևանի քաղաքապետին, հարցի մյուս կողմն է կպատասխանի, թե ոչ: Երևանի բոլոր վարչական շրջանները ունեն իրենց էջը Ֆեյսբուքում, անձնական փորձից ասեմ, Ավան վարչական շրջանը առավել լավ է աշխատում տեղեկատվության տրամադրման հարցում, քան հենց Կենտրոն վարչական շրջանը, որին ինչքան գրում ես պատասխան չկա` խախտելով Սահմանադրությամբ ամրագրված, սակայն երբեմն իրականությանը չհամապատասխանող ևս մեկ կետ.
Հոդված 27.1 Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառա-վարման մարմիններին և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք:
Հոդված... Յուրաքանչյուր ոք իրավունք ունի առանց այլևայլ արգելքների իր ձայնը հասանելի դարձնել Տեղական ինքնակառավարման մարմիններում:
Խոսքի ազատության և արտահայտման իրավունքի միջոց կամ առավել մատչելի մուտք կլիներ դեպի ՏԻՄ բողոքների արկղի միջոցով: Տեղադրված կլիներ ոչ միայն ՏԻՄ-ում, այլև պետական կառույցներում, որտեղ քաղաքացին առավել դժվար է կարողանում իր ձայնը հասանելի դարձնել:




Դասընթացի 2-րդ օրը` բաժանվելով 4 խմբերի` բաղկացած 4-5 հոգուց, ներկայացրեցինք Կապան, Գորիս և Սիսիան քաղաքների հիմնախնդիրները:
·                     Գործազրկություն
·                     Կաշառակերություն
·                     Բնապահպանական/Շահումյանի բաց հանքի շահագործումը/
·                     Ներքին ճանապարհային ուղիներ Ծնելիության և արտագաղթի խնդիր
·                     Հիվանդանոցների տեխնիկական և մասնագիտական զինում
·                     Խուլիգանության խնդիր /Կապանի մասնակիցները նշեցին, որ քաղաքին առավել բնորոշ է այն/
·                     Տրանսպորտային միջոցների բավարար ապահովում /օր` Գորիս քաղաքում երեկոյան 7-ից հետո չի աշխատում երթուղայինը, իսկ կեսօրին երթևեկության ամենաթեժ պահին վարորդը գնում է ընդմիջման, իսկ ամենաշատը տուժում են ուսանողները/
·                     Լուսավորվածության խնդիր, թերևս ամենակարևորն անվտանգության և ապահովության տեսանկյունից
·                     Աղտոտվածության խնդիրը/ թեև մասնակիցներից շատերը նշեցին, որ իրենց քաղաքում` Կապանում, կանոնավոր կերպով արդեն հետևողական են մուտքերի և բակերի մաքրության նկատմամբ, իսկ Գորիսի մասնակիցները նշեցին Գորիս քաղաքի Դիտակետը, որտեղ հավաքվում է աղբը և երկար ժամանակ մնում/
·                     Թափառող շների խնդիրը
·                     Բացօթյա առևտուր
·                     Զբոսաշրջության զարգացում /Դիտակետը Գորիսում գեղեցիկ հանգստի կազմակերպման և զբոսաշրջության զարգացման խթան կարող է լինել/
·                     Հանգստի կազմակերպում/ժամանցային կենտրոնների, պուրակների ստեղծում/

Քաղաքացի-ՏԻՄ փոխհարաբերություններ

·                     Մարդկանց անտարբերությունը և ոչ նախաձեռնող լինելը իրենց խնդիրների նկատմամբ
·                     Քաղաքացու ձայնի բացակայությունը ՏԻՄ-ում
·                     Տեղեկատվության անհասանելիությունը
·                     Անիրազեկվածություն մարզային և քաղաքային իշխանություններ դիմելու և իրենց խնդիրները ներկայացնելու դեպքում

Հոդված 29. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք:
Ահա մեր բողոք-առաջարկները ՏԻՄ:
Մենք` երիտասարդ իրավապաշտպաններս, մեր քայլերը համապատասխանեցրեցինք Սահմանադրությամբ ամրագրված 3 կետերին ի նպաստ Հոդված 1-ի` ակնկալելով ՏԻՄ-ից մեր բողոք-առաջարկներին արձագանքում` համապատասխան Սահմանադրության 3 վերը նշված կետերի:
«Վստահեք միայն շարժմանը. կյանքը սահում է իրադարձություններ մակարդակում ու  ոչ խոսքերի»…
                                                                                                                             Ալֆրեդ Ադլեր