14.9.11

Արսեն Գրիգորյան


Ողջույն …
    Շնորհակալ եմ, որ ցանկությունս իրականացրեցիք և ընդունեցիք իմ հայցը այս ծրագրին մասնակցելու համար: Ես շատ շահագրգռված էի այս ծրագրով, քանի որ, ինքս լինելով Սյունեցի , մեծ ցանկություն ունեի ակտիվ մասնակցություն ունենալ այս ծրագրին:
Ես ապրելով Երևանում, չեմ մոռանում իմ արմատների մասին և հետաքրքրվում եմ Սյունիքի մարզում անցկացվող նմատատիպ ծրագրերով: Ես իմ ակտիվ մասնակցությամբ , մեծ ցանկություն ունեմ նպաստել մարզի խնդիրների արդյունավետ լուծմանը:
     Եվ, ահա եկավ այդ օրը: Մենք ժամանեցինք Գորիսի <<Օլիմպիա> հյուրանոց, որտեղ մեզ դիմավորեց կազմակերպչական թիմը` Մարատ Դադունցի գլխավորությամբ, ով հանդիսանում է Իրավունքների տեղեկատվական կենտրոն ՀԿ-ի նախագահ: Ողջույնի խոսքից հետո քննարկվեց այն թեմաների շարքը , որոնք կազմվել էին սեմինարավար Լևոն Բարսեղյանի կողմից:
     Խոսվել է բազմաթիվ թեմաներից, բայց իմ ուշադրությունը գրավել են ԶԼՄ-ների հետ կապված քննարկումները: Քննարկումների ժամանակ խոսվում էր, թե արդյոք ԶԼՄ-ները ՀՀ-ում ընդունվում են , որպես չորրորդ իշխանություն ,թե ոչ: Ինչպես ես էի կարծում, այնպես էլ արդյունքում եկանք այն եզրակացության , որ ՀՀ-ում ԶԼՄ-ները չորրորդ իշխանություն չեն հանդիսանում, քանի որ պետական կառավարությունը ճնշող ազդեցություն ունի նրանց ազատ գործունեության վրա:
    Լևոն Բարսեղյանը մեզ ներկայացրեց ինֆորմացիայի տարածման բազմաթիվ եղանակներ և քննարկումների արդյունքում պարզեցինք, թե որ եղանակը, որ դեպքում է ավելի արդյունավետ: Սեմինարավարը մեզ բազմաթիվ տեղեկություններ տվեց , մեր երկրում տեղի ունեցող դեպքերի մասին, որոնք երբևիցէ չեն բարձրաձայնվել և հարց է ծագում, թե ինչու: Նրա նման ակտիվ լրագրողական գործունեություն ծավալող մարդկանց շնորհիվ է , որ հասարակության լայն շերտերին է հասնում այդ քողարկված դեպքերը:
   Իմ կարծիքով սեմինարը լավ էր կազմակերպված և մեր սպասելիքներն արդարացան: Հուսով եմ հետագա ծրագրերում ինձ նույնպես կընդգրկեք, որպեսզի իմ ակտիվ մասնկացությունն ունենամ դրանցում:    
                                              Շնորհակալություն ` Արսեն Գրիգորյան, ք.Սիսիան (Երևան)