2011 թվականի օգոստոսի 11 էր… Կապան քաղաքի մի խումբ ակտիվ ուսանողների հաջողվեց
մասնակցել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի հյուրանոցներից մեկում Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ կողմից կազմակերպված <<Մոնիտորինգը և հանրային իրազեկումը
որպես իրավունքների պաշտպանության երաշխիք>> սեմինարին,
որում տեղ էին գտել <<Զեկույցի պատրաստումը և տարածումը>>, <<Հանրային իրազեկումը>> և
<<ԶԼՄ-ները որպես իրավունքների պաշտպանման մեխանիզ>> թեմաները: Սեմինարները
վարեց Գյումրու ժուռնալիստերի <<Ասպարեզ>> ակումբ ՀԿ խուրհրդի նախագահ
Լևոն Բարսեղյանը: Սեմինարների առաջին օրը խոստումնալից էր և բոլորս նկատեցինք, որ մեզ հաճելի օրեր են սպասվում: Բազմաթիվ թեմաներից ինձ ավելի շատ հետաքրքեց ԶԼՄ-ների հետ կապված քննակումները և ֆիլմերի դիտումը: Շատերի կողմից լսել էի, որ ԶԼՄ-ները 4-րդ իշխանություն են և ինձ հետաքրքիր եր, թե ինչի են այդպես ասում: Ես ստացա համապատասխան պատասխան դրա մասին: Քննարկվեց ինչպես Ա1+ Լրատվական հեռուստաընկերության, այնպես էլ Գյումրու Գալա հեռուստաընկերության պատմության մասին: Բոլորս էլ հասկանում ենք , եթե հայ ժողովուրդը ոտքի կանգնի ոչ ոք չի կարող ինչ որ ելք գտնել բոլորի դեմ…
Մի խոսքով, եթե սեմինարավարը հաճելի մարդ է լինում ու գիտուն, հաստատ այդպիսի սեմինարները շատ լավ կանցնեն ու ավելի շատ գիտելիքներ կստանանք տվյալ թեմաների մասին…
Իսկ ինչ վերաբեվում է <<Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն>> ՀԿ-ին, նրանք կօգնեն ցանկացած մարդու, որպեսզի իմանան և կարողանան պաշտպանել իրենց իրավունքնրը…
Հուսով եմ ՀԿ կգոյատևի տարիներ շարունակ ու կգտնվեն այնպիսի հովանավորներ, որպեսզի կենտրոններ բացվեն Սյունիքի մարզի քաղաքներում:
Հարգանքներով Արթուր Ղազարյան
Комментариев нет:
Отправка комментария