
Նպատակն էր մասնակիցներին սովորեցնել օգտագործել սոցիալական ցանցերը մարդկանց համախմբման եւ համակիրների ներգրավման գործում: Սեմինարի ընթացքում իրենց ստացած գիտելիքները գործնականում կիրառելով կազմակերպեցին ակցիա <Ծարավ շատրվաններ> անվանումով: Ակցիայի նպատակն էր մարդկանց եւ տեղական իշխանությունների ուշադրությունը բեւեռել Գորիսի Մխիթար սպարապետի անվան հրապարակում գտնվող շատրվանների անմխիթար վիճակին: Ակցիան կազմակերպող երիտասարդները պատրաստել էին պաստառներ <Ջուր>, <Ծարավ շատրվաններ>, <H2O>, <Ջուրը կյանք է> գրություններով եւ փակցրել շատրվանների եզրերին:
Անցորդներից շատերը ուշադրություն դարձրին եւ հավանություն տվեցին
կազմակերպած նախաձեռնությանը: Գորիսեցիներից շատերը
ամեն օր անցնում են <համր> շատրվանների կողքով եւ ոչ ոքի չի զարմացնում երեւույթը,
թե ինչու չկա շատրվանների զվարթ խշշոցը: Բնակիչներից շատերը հույս հայտնեցին, որ գուցե
մի օր ծանր աշխատանքային օրվա վերջում կգան հրապարակ, կտեսնեն շատրվանները ջրառատ եւ
այդ հաճելի տեսարանով կթոթափեն առօրյան հոգսերի բեռը: Իսկ այժմ լռություն է:
Աղավնի Նավասարդյան
Комментариев нет:
Отправка комментария