Եվ մինչ ի մահ,կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար Ազատությաուն:
Միքայել Նալբանդյան (1829-1866թ.թ.)
Մարդու կամ սոցիալական հանրույթի և պետության միջև հարաբերությունները
կարգավորող սկզբունքների ու նորմերի համակարգը համարվում է մարդու իրավունքներ:
20-րդ դարի երկրորդ կեսից սկսած մարդու իրավունքները դառնում են միջազգային
հանրության ուշադրության առարկան և մարդու իրավունքների պաշտպանության համար
ստեղծվում են միջազգային երաշխիքներ ու չափորոշիչներ, որոնք դառնում են նաև պետությունների
ներպետական օրենսդրության
բաղկացուցիչ մաս:
1948 թվականի դեկտեմբերի 10-ին Միավորված ազգերի կազմակերպության Ընդհանուր Ժողովն ընդունեց ու ազդարարեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Պատմական նշանակություն ունեցող այս որոշումն ընդունելուց հետո Ժողովը բոլոր անդամ պետություններին կոչ արեց հրապարակել Հռչակագրի տեքստը — անել ամեն ինչ փաստաթղթի «տարածման, հրապարակման ու մեկնաբանման համար, գլխավորապես դպրոցներում — այլ ուսումնական հաստատություններում, առանց երկրների կամ տարածքների քաղաքական կարգավիճակի տարբերակման։»
1975 թ. հուլիս-օգոստոս ամիսներին
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացած «Եվրոպայում անվտանգության և
համագործակցության համաժողովի» եզրափակիչ ակտը։ Փաստաթուղթը ստորագրվել է 35
պետության ղեկավարների կողմից, այդ թվում՝ ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի և Եվրոպական (բացի
Ալբանիայից և Անդորայից) պետությունների կողմից: Այն նպատակ ուներ բարելավել
արևմտյան և Վարշավյան պայմանագրի երկրների միջև հարաբերությունները: Այն սահմանում էր ընդհանուր սկզբունքներ մարդու հիմնարար իրավուքների, պետությունների միջև համագործակցության, պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջկանության, ժողովրդների ինքնորոշման և այլնի վերաբերյալ։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Ազատ մամուլը կարող է, իհարկե, լինել լավ կամ վատ,
սակայն առանց ազատության, անտարակույս,
այն կարող է միայն վատը լինել:
(Ալբեր կամյու 1913-1960թ.թ.)
Խոսքի ազատությունը
ժողովրդավարության մեծագույն նվաճումն է: Այն հնարավորություն ընձեռնեց մարդկանց
արտահայտել իրենց կարծիքը, տեսակետները, քննադատել իշխանությունների` ժողովրդի
շահերից չբխող գործունեությունը, այսինքն, ապահովել բազմակարծությունը: Խոսքի
ազատությունն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ: Հոդված 24-ում ասվում է .
Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք` ներառյալ տեղեկություններ և գաղափարներ
փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով`
անկախ պետական սահմաններից:
Սակայն խոսքի ազատության իրավունքն անսահաման լինել չի կարող, և դրանից օգտվելու դեպքում
հատուկ պատասխանատվություն է դրվում ԶԼՄ-ների վրա, որովհետև ունենալ ազատ, անկախ
լրատվամիջոցներ, դեռ չի նշանակում, թե կարելի է տպագրել կամ հաղորդել
զրպարտություններ, խախտել և ոտնահարել մարդու իրավունքները: Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին օրենքի
համաձայն, ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն մամուլով և այլ լրատվամիջեցներով
հայտնել իրենց կարծիքը, տեսակետները հասարակական կյանքի տարբեր խնդիրների
վերաբերյալ, ստանալ հավաստի և հրատապ լրատվություն: Այսուհանդերձ, որպեսզի
չչարաշահվի խոսքի ազատության իրավունքը, ԶԼՄ-ներով չի թույլատրվում հրապարակել պետական գաղտնիք պարունակող
տեղեկություններ, որոնց ցանկը սահմանում է կառավարությունը: Հրապպարակման ենթակա չէ պատերազմ, բռնություն, ազգային ու կրոնական թշնամանք հրահրող, անբարոյականություն, թմրամոլություն և քրեորեն պատժելի այլ արարքներ քարոզող կեղծ ու չստուգված լրատվությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում անհրաժեշտ սահմանափակումներ են նախատեսված այն
դեպքերի համար, երբ քաղաքացին կամ կազմակերպությունն իրավունք ունի դատարանով
պահանջել իր պատիվն ու արժանապատվությունն արտահայտող տեղեկությունների հերքում: Եթե
այդ տեղեկությունները տարածվել են մամուլի միջոցով և չեն համապատասխանում
իրականությանը, ապա պետք է հերքվեն դրանք տարածած թերթի միջոցով:
Այսպիսով, մարդու ազատությունը, առավել ևս խոսքի ազատությունը, հենց մարդն է, այսինքն որքանով նա կայուն է`որպես անհատ, քաղաքացի և վերջապես մարդ,այդքան էլ ազատ է: Մարդը չի ճանաչում սահմաններ ,ունի ինչ-ինչ իրեն կողմից արգելված պտուղներ, բայց չունի մատծելակերպի ու դրա արտահայտման`չափ ու սահման: Մարդը ազատ է այնքան, որքան կարող է, քանի չի վնասում շրջապատին: Այստեղ մնում է պարզել, ամեն մարդ արդյոք իր շրջապատի ,հասարակության,պետության համապատասխան ազատություն է ցուցաբերում:
Աշխարհի բոլոր անկյուններում ազատությունը սահմանվում է տվյալ երկրի պահանջներին համարժեք, ուղիղ համեմատական տվյալ երկրի օրենքներին, բայց ոչ երբեք տվյալ երկրի քաղաքացու նախասիրություններին:
Աշխարհի բոլոր անկյուններում ազատությունը սահմանվում է տվյալ երկրի պահանջներին համարժեք, ուղիղ համեմատական տվյալ երկրի օրենքներին, բայց ոչ երբեք տվյալ երկրի քաղաքացու նախասիրություններին:
ՀՀ-ում կա խոսքի ազատություն միայն օրենսգրքում, չկա հասարկության մեջ, քանի որ չունենք նախ հասարակություն, չունենք առողջ մտածելակերպ: Պետք չէ «խոսքի ազատություն » ասելով հասկանալ մեր ուղեղի պահանջները: Մարդը պետք է պայաքարի իր ուղեղի ու ցանկությունների ազատության վրա նախ, պետք է իմանա իր տեղը, հետո նոր պահանջի իր խոսքն ազատության մասին, պետք է գիտագցի ,որ իր խոսքը ոչ թե օդում մղված ատրճանակի փուչ գնդակ է, այլ խոսք է`իր համար իմաստուն ու հաստատուն մի բան, որի համար թեկուզ կյանքի գնով պետք է պայքարի, ու գնա մինչև վերջ ,որ այդ խոսքի տիրոջը համարեն ոչ թե անողնաշարավոր խխունջ, այլ կայուն, առողջ անհատ:
ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ
Խաղաղ հավաքների իրավունքը մարդու հիմնարար սահմանադրական իրավունքներից է։ Քաղաքացիական հասարակությունում և իրավական պետությունում այն մարդու սահմանադրաիրավական կարգավիճակի անբաժանելի և հիմնարար տարրերից մեկն է։ Խաղաղ հավաքների իրավունքը նաև մարդու մի շարք այլ իրավունքների և ազատությունների գործնականում իրականացման էական
պայմաններից մեկն է։ Հավաքների իրավունքի իրականացումն արտահայտվելու
ազատության, միավորվելու իրավունքի, պետության գործերի կառավարմանը
մասնակցելու հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման կարևոր
երաշխիքն է։
Խաղաղ հավաքների իրավունքը պետք է ապահովվի սահմանադրական
երաշխիքներով։ Սահմանադրությունը նվազագույնը պետք է պարունակի հավաքների ազատությունը երաշխավորող իրավունք։
Խաղաղ հավաքների իրավունքն ամրագրված է Հայաստանի Հանրապետության
Սահմանադրության 29 հոդվածում, համաձայն որի «Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ
առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք;
Խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի պաշտպանությունն առաջնահերթ է ոչ միայն սոսկ որպես չափազանց կարևոր քաղաքական իրավունք, այլև այն պատճառով, որ այս իրավունքի արդյունավետ իրացումը հասարակությանը հնարավորություն է տալիս պաշտպանել նաև մարդու այլ հիմնարար իրավունքներն ու ազատությունները:
Խաղաղ հավաքների իրավունքի ինչպես ոչ իրավաչափ սահմանափակումը, այնպես էլ չարաշահումը դիտարկվում է ոչ միայն որպես ժողովրդավարության սկզբունքներից էական շեղում, այլեւ պետության եւ քաղաքացիական հասարակության կայունության լուրջ սպառնալիք: Այս իրավունքի ապահովումը պահանջում է հավաքների ազատության անխափան իրացումն ապահովելու պետության պոզիտիվ պարտավորությունը:
Комментариев нет:
Отправка комментария