14.9.11

Աղավնի Նավասարդյան

Հանրային իրազեկումը որպես իրավունքների պաշտպանության երաշխիք
Նախ ինչ է հանրային իրազեկումը ըստ իս: Մի կողմից` հեշտ բան է, մյուս կողմից ամեն ինչ շատ դժվար է: Մարդը իրազեկ է այն դեպքում, երբ գիտե թե կոնկրետ հասարակության մեջ որն է իր կոնկրետ դերը, իրավունքը, պարտականությունները, հնարավորությունները,
եւ ընդհանրապես իրազեկ է ոչ միայն այն մասին, թե ինչ է կատարվում իր հետ, այլեւ շրջապատում, հանրության հետ, ինչ հիմնահարցեր, խնդիրներ ունի այն երկիրը, մարզը, շրջանը, քաղաքը, գյուղը …. որտեղ ապրում է, գործունեություն ծավալում, աշխատում: Սա է իմ սուբյեկտիվ կարծիքը: Ես իրազեկված եմ: Հարցը դժվար է: Կարծում եմ գոնե 50%-ով: Իհարկե իրավունքների պաշտպանության երաշխիքներից առաջնային եւ ամենակարեւոր դրույթներից է հանրային իրազեկումը: Սակայն հարցը այստեղ այն է թե որքանով է մարդը, քաղաքացին ուզում լինել այդպիսին: Շատ քչերն են այժմ իրազեկ թե° իրենց իրավունքներից, թե° իրենց իրավունքների պաշտպանությունից: Նախ եւ առաջ մարդիկ կաշկանդված են իշխանությունների գործադրած ճնշումներից: Սակավաթիվ մարդիկ այսօր կարող են պարծենալ նրանով, թե իրենք առանց վախի կարող են դեմ գնալ իշխանություններին, երբ վերջիններս իրենց իրավունքները ոտնահարեն: (Խոսքս, իհարկե, չի երաբերում են երիտասարդ ՙապերոներին՚, ովքեր ՙԳիտեք, արդյոք Ձեր իրավունքները եւ կարող եք հարկ եղած դեպքում պաշտպանել Ձեր իրավունքները՚ հարցին երկար բարակ ճառ են ասում իրենց ՙճշտի՚ մասին): Իմ անձնական հետազոտություններից ելնելով եկա այս եզրակացությանը:
Հարցի լուծումը նախ պետք է սկսի այնտեղից, որ մարդկանց մեջ լինի այդ ցանկությունը` լինել իրազեկ (իրականում), այնուհետ պետք է տանել աշխատանք մարդու իրավունքների պաշտպանության հարցում հանրային իրազեկումի կարեւորության ուղղով: Այսինքն իրազեկ լինելով հանդերձ պիտի նաեւ կարողանալ իրազեկ լինելու փաստը օգտագործել, իրենց իրավունքների պաշտպանության գործում: Հարցը շատ լուրջ է նամանավանդ հեռավոր գյուղական համայնքներում, քիչ զարգացած շրջաներում, որտեղ տիրում է կլանային համակարգը: Մարդիկ լսելի լինելու կարեւոր խնդիր ունեն նախեւառաջ: Ոչ ոք չգիտի թե ինչ հիմնախնդիրներ կան, ասենք, Սյունիքի մարզի հեռավոր Ծավ գյուղում, Քաջարան գյուղական համայնքում եւ իմանալու դեպքում էլ տեղական իշխանությունները հեշտությամբ քողարկում են, աղավաղում, ճնշում ու չեզոքացնում: Դժվար է, պայքարել անհատի համար, բայց հարցի լուծումը հնարավոր է համատեղ ուժերով, միասնաբար աշխատելու դեպքում:  Չեմ ուզում երկար բարակ անիմաստ տողերով էջեր լցնել, այս է այն ամենը, որ կարողացա հասկանալ երեք ամիս աշխատելով  ՙՍյունյաց երկիր՚  թերթում որպես` լրագրող: