14.9.11

Նորիկ Թունյան


Եզրահանգումներ «Զեկույցների պատրաստումը և տարածումը, հանրային իրազեկումը և ԶԼՄները` որպես իրվաունքների պաշտպանման երաշխիք»  սեմինարից հետո:
 Վերոնշյալ թեմայով սեմինարին մասնակցելուց հետո, կտրականապես փոխվեց իմ վերաբերմունքը ուղղված հանրային հաստատությունների գործունեության թափանցիկությանն ու հաշվետվողականությանը:
Այսինքն` ես հասկացա, որպես ՀՀ քաղաքացի, իրավունք  ունեմ տեղեկատվություն ստանալ այն բոլոր հաստատությունների գործունեության մասին, որոնք որ ֆինանսավորում ստանում են պետությունից կամ իրենց գործունեության որևէ պարագայում հաշվետու են տվյալ ոլորտի մարդկանց առաջ: Օրինակ` ես երբեք չէի մտածի, որ իրավունք ունեմ իմ համայնքի դպրոցի տնօրինությունից պահանջելու տեղեկատվություն, նրանց տվյալ տարվա ֆինանսակն միջոցների հավաքագրման և օգտագրոծման վերաբեևրյալ: Այժմ, ես գիտակցւոմ եմ, որ եթե բոլոր դպրոցներն ու հանրային հաստատությունները հստակորեն իմանան, որ մարդիկ իրազեկված են իրենց «տեղեկատվություն պահանջելու» իրավունքի մասին և հետևաբար կընդունեն այն փաստը, որ իրենք հաշվետու են մարդկանց առաջ և կփորձեն հնարավորինս չափով թափանցիկ դարձնել իրենց գործողությունները: Կարծում եմ, բոլորն էլ գիտակցում են, որ ցանկացած պետության կառավարություն իր գործած սխալները թաքցնում է ԶԼՄ-ների միջոցով օգտագործելող սխալ տեղեկատվություն տրամադրելու տարբեր հնարքները: Ուստի մենք բոլորս որպես քաղաքացիներ, պետք է առավելագույնս նվիրվենք մեր երկրում ԶԼՄ-ների ակտիվ գործունեության ազատ դաշտի ստեղծման գործին: Այդպիսով, մենք կկարողանանք աջակցել ԶԼՄ-ների արդար և ճշմարիտ տեղեկատվության տարածման գործընթացին և հնարավորություն կունենանք հրապարակայնորեն մեկնաբանելու կառավարության քայլերը:
Ցավոք սրտի, մեր հասարակության անդամներն, հիմա ցանկություն չունեն տեղեկատվություն պահանջելու որևէ կազմակերպությունից կամ հաստատությունից, նրանց ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ: Դրա պատճառն այն է, որ մարդիկ չեն կարծում թե իրենք ի զորու են ինչ որ բան անելու: Ես ևս պատկանում էի մարդկանց այս մասին, մինչև այս սեմինարին մասնակցելը: Սեմինարի ժամանակ իմ մեջ ամրապնդվեց այն գաղափարը, որ մարդիկ պաշտպանված են այն ժամանակ, երբ իրազեկված են իրենց իրավունքների մասին: Ուստի այսուհետ ես կփորձեմ առավելագույնս օգտագործել ՀՀ օրենսգրքով սահմանված իմ իրավունքները, որպեսզի պաշտպանեմ ինքս ինձ և իրազեկեմ իմ շրջապատի մադրկանց:
Այս սեմինարը ինձ շատ օգնեց գիտակցել, որ ոչ մի հանրային կառույց կամ հաստատություն իր գոևծունեության մեջ թափանցիկություն և հաշվետվողականություն չի ապահովի, եթե հանրությունը այն չպահանջի:
Խորին շնորհակալությունս եմ հայտնում սեմինարի կազմակերպիչներին, դասընթացավարներին և հովանավորներին: