2011թ Օգոստոսի 11-ից 13-ը իմ համար կարևոր օրեր էին, քանի
որ հենց այդ օրերին Գորիսի <<Օլիմպիա>> հյուրանոցում տեղի ունեցավ
<<Մոնիտորինգը և հանրային իրազեկումը որպես իրավունքների պաշտպանության երաշխիք>>
թեմայով երկօրյա սեմինար-դասընթացի երկրորդ փուլը:
Այն կրկին իրականացվում էր Շվեդիայի
Միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) և Եվրասիա համագործակցություն
հիմնադրամի աջակցությամբ և կազմակերպվել էր <<Իրավունքների տեղեկատվական կենտրոն>>
ՀԿ-ի կողմից:
Սեմինարին մասնակցում էին Երևանից և Սյունիքի մարզի տարբեր
քաղաքներից ժամանած արդեն շատ ծանոթ ու հարազատ մարդիկ: Իհարկե կային նաև նոր մասնակիցներ, սակայն երկու օրվա ընթացքում հասցրինք
նրանց էլ մոտիկից ճանաչել: Ցավում եմ միայն նրա համար, որ առաջին փուլի մասնակիցներից
շատերը ներկա չէին:
Այս անգամ, բացի <<Իրավունքների տեղեկատվական կենտրոն>>
ՀԿ-ի նախագահ Մարատ Դադունցից,
սեմինարի անց կացման համար հատուկ հրավիրված էր նաև Գյումրու Ժուռնալիստների
<<Ասպարեզ>> ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Սեմինարի ընթացքում քննարկվեցին մի շարք արդիական թեմաներ,
ինչպիսիք են զեկույցների պատրաստումն ու դրանց տարածումը, հանրային իրազեկումը, նաև
ԶԼՄ-ները, որպես իրավունքների պաշտպանման մեխանիզմ կիրառելը:
Առաջին օրը պարոն Բարսեղյանը
ներկայացրեց մասնակիցներին թե ինչ է տեղեկատվություն ստանալու իրավունքը և ինչպես կարելի
է օգտվել այդ իրավունքից: Նա նաև բացատրեց թե ինչպես կարող ենք գրել տեղեկատվական հարցում,
ինչ ծավալի պետք է լինի և ինչ պետք է պարունակի այն իր մեջ, որքան ժամանակահատվածում
տվյալ պաշտոնյան պետք է պատասխանի ձեր հարցմանը: Պետք է.
1.
Նշվի թե ում կողմից է այն
2.
Նշվի թե ում է այն ուղղված
3.
Ունենա վերնագիր
4.
Նշված լինի բուն հարցումը
5.
Նշված լինի հարցման ամիսը
և ամսաթիվը
6.
Վերջում հարցվողի ստորագրությունն
ու ազգանունը
Ապա Պարոն Բարսեղյանի կողմից կազմակերպվեց մի գործնական աշխատանք,
որի հիմքում ընկած էր պարզել և առանձնացնել համապատասխան քաղաքի առաջնային (հիմնական)
և երկրորդային հիմնախնդիրները և գտնել դրանց լուծման ուղղիները: Մասնակիցները բաժանվեցին 4 խմբի, ըստ բնակման տարածաշրջանի`
Գորիս, Գորիս, Սիսիան, Կապան: Նրանք 15-20 րոպե ժամանակահատվածում առանձնացրեցին հիմնախնդիրները
և ներկայացրեցին մյուս խմբերին: Վերջում քննարկվեց և հարց-պատասխանի միջոցով եզրափակվեց
գործնական աշխատանքը:
Երկրորդ օրը հարուստ էր պատմություններով և տեսանյութերի ցուցադրումով:
Լևոն Բարսեղյանը մասնակիցներին պատմեց մի շարք զվարճալի բացահայտումներ, ապա ցուցադրեց
հետաքրքիր տեսահոլովակներ Թեղուտի, Գալլա հեռուստաընկերության, Հ1 ալիքի վերաբերյալ:
Տեսանյութերից մեկում ցուցադրվում էր, թե ինչպես են Գյումրու
ժողովուրդը Լևոն Բարսեղյանի և մի շարք հայտնի մարդկանց գլխավորությամբ կազմակերպում
և իրականացնում հանրահավաքներ Գալլա հեռուստաընկերության համար, նաև ցուցադրվեց պետական
մարմինների կատարած գործողությունները այդ ընկերության նկատմամբ:
Մյուս տեսահոլովակում ցուցադրվում էր մարդկանց համախմբվածությունը, որոնք դեմ
էին դուրս եկել Թեղուտի հանքի շահագործմանը: Նաև ցուցադրվեց թե ինչ բացասական ազդեցություններ
է թողում հանքի շահագործումը ներկա և հետագա սերունդների վրա, որքան կանաչ տարածություն
է ոչնչացվել և դեռ ոչնչացվում է նրա շահագործման հետևանքով:
Վերջում քննարկվեց երկու օրվա ընթացքում մասնակիցների անցած
թեմաները, և հաջորդ սեմինարի կազմակերպման համար որոշ առաջարկներ: Նաև որոշվեց հաջորդ
սեմինարին կազմակերպել Flashmob, Գորիսի փողոցներից մեկում:
Գիտելիքով հագեցած երեք օրվա կազմակերպման և անցկացման, նաև
մասնակիցներին տրված նյութերի համար կրկին շնորհակալությունս եմ հայտնում <<ԻՏԵԿ>>
ՀԿ-ի անձնակազմին Մարատ Դադունցի գլխավորությամբ և Ժուռնալիստների <<Ասպարեզ>>
ակումբ ՀԿ խորհրդի նախագա Լևոն Բարսեղյանին:
Комментариев нет:
Отправка комментария