
Ինչպես տեղեկացնում է armregions.am-ը` 19 ծրագրերի ուղղությամբ իրականացվում է աշխատանք` 17 ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերը, բոլոր կապալառուների հետ կնքվել են կապալի պայմանագրեր և սկսվել են շինարարա-վերանորոգման աշխատանքները:
Ընթացիկ տարվա անցած ժամանակամիջոցում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ շինարարական յոթ օբյեկտներում կատարվել է 380 միլիոն 949հազար դրամի աշխատանքներ, որոնց թվում են Անգեղակոթի, Տեղի, Սիսիանի և Կապանի մի շարք դպրոցների հիմնանորոգումը և Գորիս քաղաքի Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի և Ա. Բակուցի անվան թանգարանի հիմնանորոգումը:
Համաձայն ներկայացված կատարողական ակտերի` նոյեմբեր ամսվա դրությամբ մարզի տարածքում իրականացվել է 1 միլիարդ 408 միլիոն 381 հազար դրամի վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ:
Комментариев нет:
Отправка комментария