4.11.11

Իմ իրավունքը` քո աչքերով


ԻՏԵԿ ՀԿ-ն հայտարարում է ,,Իմ իրավունքը` քո աչքերով,, խորագրով ֆոտոնկարների ցուցահանդեսի կազմակերպման մեկնարկը:  
Ցուցահանդեսը նվիրված է Մարդու Իրավունքների Միջազգային օրվան և կկազմակերպվի 2011թ. դեկտեմբերի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Գորիս, Կապան և Սիսիան քաղաքներում:
Ակցիայի նպատակն է հանրության ուշադրության կենտրոնում պահել և կարևորել Մարդու  իրավունքների պաշտպանման հիմնախնդիրները:
Ցուցահանդեսին իրենց նկարներով կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, նախապես թեմատիկ ֆոտոնկարների թվային տարբերակը ուղարկելով  itekngo@gmail.com հասցեով կամ տեղադրելով այստեղ:
Բոլոր ուղարկված նկարները կտեղադրվեն նաև itekngo.com կայքում:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 284 2 40 20 հեռախոսահամարով կամ այցելել ՀԿ գրասենյակ, ՀՀ, ք.Գորիս, Մաշտոցի 3/3
Նախաձեռնությունը իրականացվում է Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի աջակցությամբ: