2011թ. Նոյեմբերի 1-ից "Գորիսի մամուլի ակումբ" ՀԿ-ն Մամուլի աջակցության "Ինտերնյուս" հկ-ի "Հասանելի դառնալ մարդկանց" ծրագրի շրջանակներում մեկնարկել է "Իմ պատմությունը" խորագրով մեդիա արշավը:
Կապը մեզ հետ`
"Իմ պատմությունը" ծրագրով նախատեսում ենք վեր հանել իրավունքի խախտման դեպքեր` իրական հերոսների կենդանի պատումներով /պատրաստվելու են տեսանյութեր/:
Անկասկած իրավուքների խախտման դեպքերի ականատես ենք լինում բոլորս, ուստի մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը` նմանօրինակ պատմությունների մասին մեզ իրազեկելու հարցում:
Պատրաստված տեսանյութերը կտեղադրվեն Գորիսի մամուլի ակումբի և ԻՏԵԿ ՀԿ-ի բլոգներում, LenaHovsepyan.com կայքում, կտարածվեն ֆեյսբուքյան մի շարք խմբերում, պատմությունների շուրջ կկազմակերպվեն քննարկումներ:
Կարևոր ենք համարում խոսքի ազատությունն ու անկողմնակալությունը պատրաստվելիք տեսանյութերում:
Կանխավ շնորհակալությամբ ու հանրօգուտ համագործակցության ակնկալիքով` ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ:
Կապը մեզ հետ`
հեռ՝ +374 284 2 07 31
+374 94 54 12 61
+374 96 55 11 84
էլ փոստ` gorispressclub@gmail.com
էլ փոստ` gorispressclub@gmail.com
Комментариев нет:
Отправка комментария