Լեհ-Ամերիկյան Ազատության Հիմնադրամը և Լեհ-Ամերիկյան Ֆուլբրայթի Հանձնաժողովը հայտարարում են հերթական բաց մրցույթը Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի հավակնորդների համար՝ 2012/2013 ուսումնական տարում Լեհաստանում Լեյն Կիրկլանդի անվ. կրթաթոշակ ստանալու համար:
Ծրագիրը հասցեագրված է բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդ լիդերներին, որոնք շահագրգռված են իրենց երկրներում և տարածաշրջանում ժողովրդավարության, տնտեսության և քաղաքացիական հասարակության զարգացմամբ:
Ծրագիրը ներառում է 2 կիսամյակ ուսում լեհական ԲՈՒՀ-երում և 2-4 շաբաթ աշխատանքային պրակտիկա պետական կամ մասնավոր հիմնարկություններում:
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
- Տնտեսագիտություն և կառավարում (մենեջմենթ);
- Ադմինիստրացիա / կառավարում (բիզնես, ՀԿ, մշակույթ, բնապահպանություն, առողջապահություն);
- Հանրային կառավարում (պետական կառավարում և ինքնավարություն);
- Իրավագիտություն;
- Հասարակագիտական առարկաներ (սոցիալական հոգեբանություն, սոցիոլոգիա);
- Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ;
- Զարգացման քաղաքականություն և մարդասիրական օգնություն:
ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐ՝
2012/2013 ուսումնական տարում Կիրկլանդի Ծրագիրը հասցեագրված է հետևյալ մասնագիտական խմբերի ներկայացուցիչներին՝
- փորձագետներ, քաղաքական գործիչներ, պետական և ինքնավար հաստատությունների աշխատակիցներ;
- ձեռնարկատերեր, կառավարիչներ (մենեջերներ);
- հասարակական կազմակերպությունների առաջնորդներ, մշակույթի գործիչներ և հասարակական գործիչներ;
- բուհերի դասախոսներ;
- լրագրողներ:
ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝
- Վերը նշված երկրներից մեկի քաղաքացիություն և մշտական բնակեցում (Լեհաստանի մշտական կացության քարտ ունեցող անձինք չեն կարող հավակնել Կիրկլանդի կրթաթոշակին);
- Լիարժեք բարձրագույն կրթություն (մագիստրոսի կոչում);
- Տարիքը՝ մինչև 35 տարեկան (հիմնավորված դեպքերում մինչև 40 տարեկան);
- Լեհերենի իմացություն՝ բավարար դասախոսություններին և սեմինարներին մասնակցելու և դիպլոմային աշխատանքը գրելու համար, կամ անգլերենի իմացություն՝ հավակնորդի կողմից անգլերենով կոնկրետ կրթական ծրագիր նախապես նշելու դեպքում (այդ պարագայում բավարար է լեհերենի պասիվ իմացությունը):
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ:
ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐՎԻ հավակնորդներին, որոնք՝
- ակտիվ են իրենց մասնագիտական և հասարակական ոլորտում;
- ունեն նշանավոր նվաճումներ իրենց բնագավառում;
- մինչ այդ չեն ուսանել Լեհաստանում:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝
1. Առցանց լրացված մասնակցության հայտ՝
· անձնական տվյալների հարցաթերթիկ
· կացության ծրագիր՝ Կիրկլանդի Ծրագրին մասնակցելու ցանկության հիմնավորում, առաջարկներ Լեհաստանում ուսման ծրագրի վերաբերյալ և ապագայի պլանների նկարաագրություն:
2. Երկու երաշխավորագիր, որտեղ կնկարագրվեն հայցատուի նվաճումները և որակավորումները, ինչպես նաև նրա հետագա զարգացման և մասնագիտական կամ հասարակական գործունեության հետ կապած հույսերը: Նամակները պիտի լինեն լեհերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով և ուղարկվեն էլեկտրոնային ճանապարհով:
3. Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն (առկայության դեպքում նաև գիտությունների թեկնածուի դիպլոմի պատճեն)՝ ուղարկված էլեկտրոնային ճանապարհով:
ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ՝
Մոտ 50 լավագույն հավակնորդները կընտրվեն երեք փուլով՝
I փուլ – պարտադիր պայմաններին համապատասխանության գնահատում;
II փուլ – հավակնորդների հայտերի գնահատում;
III փուլ – որակավորման հարցազրույցներ (նախատեսված 16.04 – 15.05.2012թ. ժամանակահատվածում)
Երրորդ փուլ անցած հավակնորդները այդ մասին կտեղեկացվեն էլ.փոստի կամ հեռախոսազանգի միջոցով՝ մարտ ամսվա վերջին: Մրցույթի վերջնական արդյունքով տեղեկությունները կուղարկվեն 2012 թ-ի հունիսին` էլ.փոստի միջոցով :
ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ՝
Հայտաձևը առցանց լրացնելուց հետո անհրաժեշտ է տպել համակարգի կողմից գեներացված հայտը հաստատող էջը: Այդ էջը ստորագրել և կցելով հավակնորդի ակտուալ նկարը՝ փոստով ուղարկել Ֆուլբրայթի Հանձնաժողովի հասցեով:
Երաշխավորագրերը և դիպլոմների պատճեների էլեկտրոնային տարբերակները (սկան արված) պետք է ուղարկել հետևյալ հասցեով՝ Kirkland@fulbright.edu.pl :
Կիրկլանդի Կրթաթոշակ ստանալու համար հայտը ներկայացնելու վերջնաժամկետը
2012 թ. մարտի 1 է:
Վերը նշված վերջնաժամկետից ուշ ստացված հայտերը չեն դիտարկվի:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝
Կրթաթոշակը կազմում է ամսեկան 1800 լեհական զլոտի: Լրացուցիչ ծրագիրը կհոգա հետևյալ ծախսերը՝ ուսման վարձը, Լեհաստանում բնակության վարձը, ապահովագրությունը, ճանապարհածախսը Լեհաստան և ետ, վիզայի արժեքը, անհրաժեշտ նյութերի և գիտական գրականության գնում: Կրթաթոշակառուներին կտրամադրվեն համակարգիչներ, որոնք կարող են դառնալ սեփական՝ միայն ծրագրի բոլոր պահանջները կատարելուց հետո:
ԾՐԱԳԻՐԸ՝
- Ծրագրի հանդիսավոր բացում (2012թ. սեպտեմբերի կեսին);
- Նախապատրաստական տեղեկատվական դասընթաց (10 օր);
- Դասընթացներ Լեհաստանի առաջատար բուհերում՝ Վարշավայում, Կրակովում, Պոզնանում, Վրոցլավում, Լյուբլինում (2 կիսամյակ);
- Կիսամյակային և դիպլոմային աշխատությունների պատրաստում;
- Չորս ինտեգրացիոն-դիդակտիկ հանդիպումներ՝ բոլոր կրթաթոշակառուների մասնակցությամբ;
- Լիդերների անիմացիայի և անձի զարգացման պարապմունքներ;
- Աշխատանքային պրակտիկա (2-4 շաբաթ)՝ սովորաբար ուսումնական տարվա վերջում;
- Ծրագրի հանդիսավոր փակում և դիպլոմների հանձնման արարողություն (2013թ. հունիսի վերջում Վարշավայում):
ԾՐԱԳՐԻ ՊԱՏՐՈՆ-ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է Լեյն Կիրկլանդը (1922-1999)՝ ամերիկյան արհմիությունների (AFL-CIO) բազմամյա առաջնորդը, Լեհ-Ամերիկյան Ձեռնարկատիրության Հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ: 80-ական թվականներին, իր մասնակցությամբ և հեղինակությամբ, աջակցում էր լեհական «Սոլիդառնոստ» շարժմանը: Հասկանում և սատարում էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նաև այլ ժողովուրդների ազատության և ժողովրդավարության ձգտումները: Պարգևատրվել է բարձրագույն պարգևներով. այդ թվում՝ ամերիկյան «Ազատության Մեդալով» և լեհական «Սպիտակ Արծվի Շքանշանով»:
ԼԵՀ – ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ (ԼԱԱՀ)՝ Ծրագրի Հովանավոր
ԼԱԱՀ-ը սկսել է գործել 2000 թվականին: Հիմնադրամի գլխավոր նպատակներն են՝ ամրապնդել ժողովրդավարությունը, ուժեղացնել քաղաքացիական հասարակությունը, հավասարեցնել անձնական և հասարակական զարգացման հնարավորությունները, զարգացնել շուկայական տնտեսությունը և կիսվել լեհական փորձով տրանսֆորմացիայի բնագավառում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների հետ: ԼԱԱՀ-ը ֆինանսավորում է իր գործունեությունը հիմնադրամի եկամուտներից, որի աղբյուրն են հանդիսանում Լեհ-Ամերիկյան Ձեռնարկատիրության Հիմնադրամի (ԼԱՁՀ) միջոցները: Մինչ օրս ԼԱՁՀ-ը փոխանցել է Հիմնադրամին 250 մլն ԱՄՆ դոլար: 2000 թվականից ի վեր Հիմնադրամը իր ծրագրերի իրականացման համար տրամադրել է ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար:
Հիմնադրամի ծրագրերը համակարգվում են մի շարք լեհական հասարակական կազմակերպությունների միջոցով՝ համաձայն Հիմնադրամի կողմից մշակված սկզբունքների և կանոնակարգերի: Այդ նախաձերնությունները իրականացվում են հետևյալ բնագավառներում՝ կրթություն, տեղական համայնքների զարգացում, քաղաքացին ժողովրդավարական օրենսդրության պետությունում, տրանսֆորմացիայի բնագավառում լեհական փորձի տարածումը:
Լեյն Կիրկլանդի անվ. Կրթաթոշակային Ծրագիրը ԼԱԱՀ-ի երկարաժամկետ մի նախաձեռնություն է, որը կյանքի կոչվեց 2000 թվականին և 2001 թվականից համակարգվում է Վարշավայում Ֆուլբրայթի Հանձնաժողովի կողմից: Հիմնադրամի և իրականացվող ծրագրերի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ http://www.pafw.pl կայքից:
ԼԵՀ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՖՈՒԼԲՐԱՅԹԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ՝ Ծրագրի Համակարգող
Ֆուլբրայթի Հանձնաժողովը Լեհաստանում գործում է 2008թ. մարտի 10-ին Լեհաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև ստորագրված պայմանագրի հիման վրա (առաջին պայմանագիրը ստորագրվել է 1990թ. մարտի 22-ին): Հանձնաժողովի կողմից իրականացվող լեհական Ֆուլբրայթի Ծրագիրը ամենածավալունն է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և միաժամանակ՝ մեր երկրում ԱՄՆ-ի և Լեհաստանի միջև գիտական փոխանակումների հնարավորություն ընձեռող ամենաառաջադեմ առաջարկն է: Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրերի միջոցով Հանձնաժողովը աջակցում է ուսման ընթացքին, գիտական հետազոտություններին և այլ ակադեմիական և մշակութային գործունեությանը: Այդ թվում կազմակերպում է ուսանողների, պրակտիկանտների, գիտնականների և ուսուցիչների փոխանակումներ երկու երկրների միջև, դրանով իսկ իրականացնելով Ֆուլբրայթի Ծրագրի գլխավոր նպատակը՝ գիտական և մշակութային փոխանակման շրջանակներում, տարբեր ազգերի ներկայացուցիչներին միմյանց ճանաչելու և հասկանալու հնարավորություն ընձեռել` մտքերի, գիտելիքի, կարողությունների և փորձի փոխանակման միջոցով: Կրթաթոշակային ծրագրերի ֆինանսավորման համար անհրաժեշտ գումարի հիմնական մասը գոյանում է ԱՄՆ-ի և Լեհաստանի կառավարությունների կողմից հատկացվող նպաստներից:
Լեհաստանում Ֆուլբրայթի Ծրագրի գործունեության գրեթե 50 տարիների ընթացքում ավելի քան 1900 լեհ կրթաթոշակառուներ անց են կացրել գիտական հետազոտություններ ամերիկյան բուհերում. նույն թվով ամերիկացիներ եղան Լեհաստանում՝ հանդես գալով դասախոսություններով և շարունակելով իրենց հետազոտությունը կամ ուսումը լեհական համալսարաններում:
Комментариев нет:
Отправка комментария