22.12.11

Գորիսում նախատեսված դատական նիստերը տեղափոխվում են ԼՂՀ

2011թ. դեկտեմբերի 22-ին Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում (#1 դահլիճ) նշանակված էր զինծառայողների մասնակցությամբ 3 քրեական գործերի դատավարություն: Ըստ Datalex կայքում տեղադրված նիստերի ժամանակցույցի` գործերի դատավարությունը նշանակված է Գորիսի նորակառույց դատարանի շենքում, սակայն իրականում զինծառայողների մասնակցությամբ դատական գործերի զգալի մասը քննվում է ԼՂՀ-ում, որի մասին որևէ տեղեկություն չկա Datalex-ում: Սա արդեն օրինաչափություն է դարձել Գորիսի դատարանի աշխատակիցների համար: Տեսանյութը նկարահանվել է Գորիսի ընդհանուր իրավասության դատարանի շենքում 2011 թ. դեկտեմբերի 22-ին ժամը 11:20-ին: