26.1.12

Ժամկետային զինծառայողների վերաբերյալ դատական գործեր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում

Հունվարի 27-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության Կապանի դատարանում տեղի կունենան զինծառայողների մասնակցությամբ 4 դատական գործ: 

Դատական Գործ N: ՍԴ/0001/01/12
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն Կարեն Պեպանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով 73128զմ-ում զինվորական պարտականությունները կատարելու կապակցությամբ անպարկեշտ ձևով ստորացրել է Արմեն Ավետիսյանի պատիվն ու արժանապատվությունը. երկու անգամ ձեռքով հարվածել նրա կրծքավանդակին: Իսկ Արմեն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով 73128զմ-ում զինվորական պարտականությունները կատարելու կապակցությամբ անպարկեշտ ձևով ստորացրել է Կարեն Պեպանյանի պատիվն ու արժանապատվությունը. իր հերթին հարվածելով վերջինիս որովայնի և թիկունքի շրջանին:

Դատական Գործ N: ՍԴ/0361/01/11
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն Արտակ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ,հանդիսանալով ՀՀ ՊՆ Թիվ 60913 զ/մ պարտադիր ժամկետային զինծառայող,զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելու նպատակով կատարել է անդամախեղում:

Դատական Գործ N: ՍԴ/0004/01/12Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն Ակսել Համբարձումյանին և Ֆելիքս Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք հանդիսանալով պայմանագրային զինծառայողներ,ալկոհոլ օգտագործած վիճակում,04.09.2011 թ ժամը 17:30-ի սահմաններում չեն եթարկվել իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին և ոչ վտանգավոր բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ `կապված իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ

Դատական Գործ N: ՍԴ/0383/01/11
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն Արամ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով 60913զմ-ի ժամկետային զինծառայող բռուցքով հարվածել է Գ.Քոչարյանի դեմքին պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք