31.1.12

Որդեկորույս հոր միակ սփոփանքը արդար դատավարությունն է

Հունվարի 31-ին ժամը 12:00-ին Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար ժամկետային զինծառայող Վաղինակ Խոշբեկյանի սպանության գործով հերթական դատավարությունը (ըստ datalex.am կայքի): Նշենք, որ Վաղինակ Խոշբեկյանը սպանվել է 2010 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը 07.50-ի սահմաններում համածառայող Վազգեն Տիգրանյանի կողմից: Նույն օրը ճաշարանում հացի փշրանքները հավաքելու շուրջ վիճաբանություն էր առաջացել և Վաղինակ Խոշբեկյանից վրեժխնդիր լինելու նպատակով` Վազգեն Տիգրանյանը ճաշարանից վերցրել է նույն դասակի հրամանատար Արամ Սարգսյանի ինքնաձիգը, կրակել Խոշբեկյանի վրա, և վերջինս կրծքավանդակի շրջանում ստացած ծանր մարմնական վնասվածքից տեղում մահացել է:
Դեպքի նախաքննությունից պարզ է դարձել, որ սպանության մեջ մեղադրվող Վազգեն Տիգրանյանը 2010 թվականի հուլիս ամսից մինչև սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար ստորացրել է Վաղինակ Խոշբեկյանի պատիվն ու արժանապատվությունը` ենթարկելով նրան հալածանքի և հոգեբանական ճնշման:
Հունվարի 31-ի դատավարությունը այս գործով արդեն 5-րդն էր: Այն հերթական անգամ հետաձգվեց վկաների չներկայանալու պատճառով:
Սպանված զինվորի հոր մտահոգությունները ներկայացված են տեսանյությում.