Զինվորականներին առընչվող դատական գործերի և արդար դատաքննության թեմայով <<ԻՏԵԿ>> ՀԿ-ն զրուցել է փաստաբան Գարիկ Բաբայանի հետ:
-Վերջին ժամանակներում հանրային լայն հնչեղություն է ստացել բանակում տեղի ունեցող գործերին առնչվող զինվորական դատավարությունները: Դուք ինչո՞վ եք դա պայմանավորում:
-Ինչ խոսք այսօր մենք հզոր բանակ ունենք, սակայն դեպքերն անխուսափելի են ցանկացած իրավիճակում: Դա պայմանավորված է թե տարածաշրջանում դեռևս առկա լարված մթնոլորտով, որի արդյունքում սահմանային տարածքներում կրակոցները վերջերս ավելի են հաճախակիացել, թե անզգուշության պատճառով: Ցավոք, լինում են նաև դիտավորյալ դեպքեր կապված զինվորականների բարոյական դաստիարակության, չենթարկվելու կամ դիրքը չարաշահելու հետ: Ամեն ինչի հիմքում պետք է դնել ճիշտ դաստիարակության, խիզախ ու ազնիվ մարտիկի կերտման գաղափարը` վաղ տարիքից սկսած:
-Ձեր կարծիքով զինվորներն իրազեկվա՞ծ են արդար դատաքննության իրենց իրավունքի մասին և առհասարակ հանցագործության մեջ մեղադրվող զինծառայողները ինչպես են տեղեկացվում իրենց իրավունքների մասին:
-Կարծես թե այո, գիտակցվում է այդ իրավունքը, սակայն դա էլ իր հերթին կախված է զինվորի կրթամշակութային մակարդակից, նրան այդ իրավունքները ներկայացնելու համար կիրառված մեխանիզմներից: Հանցագործության մեջ մեղադրվող զինվորը ի սկզբանե իրազեկվում է իր իրավունքների վերաբերյալ, թե պաշտպանի կողմից, թե դատավարության ընթացքում` դատավորի կողմից: Այլ բան է, թե որքանով է նա դրանք կիրառում: Լինում են դեպքեր, երբ զինվորը ինքնակամ հրաժարվում է պաշտպան ունենալու իրավունքից:
Ինչ վերաբերում է հանրային պաշտպանի կամ վարձու փաստաբանի ծառայություններից օգտվելուն, պետք է ասեմ, որ յուրաքանչյուր պաշտպան առավելագույնս հետաքրքրված է դատական գործը շահելու մեջ, քանզի դա նաև բխում է իր շահերից: Ես ինքս հպարտ եմ լինում, երբ գործը շահում եմ: Այդպես նաև դու օգնած ես լինում մեկ մարդու, մեկ ընտանիքի, մանավանդ, երբ մեղադրյալի աթոռին անմեղ զինվոր է, որը ինչ-ինչ տարաբնույթ պատճառներով է այդտեղ հայտնվել, կամ իրավիճակի զոհ է դարձել: Եվ ինչպես Դուք ասացիք, թե տարածված մտայնություն կա, որ մի բան եթե անվճար է ապա վատն է, այս դեպքում այն կիրառելի չէ: Քանզի հանրային պաշտպանը անում է առավելագունս գործը շահելու համար, քանի որ դա նաև իր պատիվն է, իր ներքին բարոյական պատասխանատվությունը:
-Լինում են դեպքեր, երբ զինվորին հասցնում են ինքնասպանության: Իմ կարծիքով այս դեպքում հանցագործություն է իրականացվել, և մեղավորները պետք է կրեն իրենց պատիժը:
-Պետք է ասել, որ մեր օրերում, հանրային պաշտպանի գրասենյակի գոյության, նրա մատուցած ծառայությունների մասին շատ քչերին է հայտնի (տես նաև ԻՏԵԿ ՀԿ-ի հարցումները ): Ով է դիմում հանրային պաշտպանի գրասենյակ, նրանք ովքեր փասաբան վարձելու հնարավորություն չունեն, իսկ այս դեպքում նրանց զենքը պետք է լինի իրենց տեղեկացվածությունը նաև այս ոլորտի մասին: Պետք է ԶԼՄ-ները մերթընդմերթ անդրադառնան նաև այս համակարգի խնդիրներին, նրանում գործող կառույցներին, գուցե այդ կերպ նպաստեն նաև իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
Комментариев нет:
Отправка комментария