2011թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչ դեկտեմբերի 15-ը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության Գորիսի դատարանում քննվել են 119 զինծառայողներին առնչվող դատական գործեր: Այդ գործերից 8-ը մահացության դեպքեր էին, որից 4-ը` ինքնասպանություն:
Զինծառայողներին առնչվող 44 դատական գործ կապված է ծառայության ժամանակ հաճախ հանդիպող ոչ կանոնադրական հարաբերություններին /իրականում ծեծ, քաշքշուկ, արժանապատվությունը վիրավորող հայհոյանքներ և այլն/:
31 գործ վերաբերվել է ծեծկռտուքների, տարբեր տիպի վիճաբանությունների արդյունքում առողջության վնաս հասցնելու դեպքերին:
Անդամախեղման և զորամասը ինքնակամ լքելու մեղադրականով քննվել է 18 գործ:
18 դատական գործ վերաբերվել է իշխանազանցություն, դրամաշորթություն ու կարգուկանոնի խախտման դեպքերին (աղբյուրը`Datalex.am):

Խնդրի առնչությամբ <<ԻՏԵԿ>> ՀԿ-ն նամակ է ուղղել Արդարադատության նախարարություն` պարզաբանումներ ստանալու ակնկալիքով (դեռևս պատասխան չենք ստացել):
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում:Շնորհակալություն!!!!
ОтветитьУдалить