Սյուն FM ռադիոկայան
Սյունիքում շուտով FM ռադիոկայան` Սյուն FM, ուրիշ ռադիո: Լսելի դարձրու քո ձայնը քո եթերում: Նաև ուղիղ եթերի հնարավորություն, հարցազրույցներ, հեռախոսազանգեր, երաժշտություն..., ստեղծագործ-նորարական նախագծեր: Սա ''ԻՏԵԿ'' ՀԿ ստեղծագործական խմբի հերթական նախաձեռնությունն է: Այսուհետ հնարավոր կլինի առցանց եթերի միջոցով տեղեկանալ մարզային նշանակության լուրերի, մասնակցել մի շարք հետաքրքիր միջոցառումների, կազմակերպել քննարկումներ: Ռադիոկայանի համար կգործի syunfm.com կայքը, որը գտնվում է վերակառուցման փուլում:
Комментариев нет:
Отправка комментария