31.3.12

Սեմինար-քննարկումներ` ընտրական իրավունքների շուրջ

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն ,,Արդար ձեռքերով ` արդար ընտրություններ,, ծրագրի շրջանակներում մեկնարկել է ընտրական իրավունքների և գործընթացների վերաբերյալ իրազեկման բարձրացման հանդիպում-սեմինարները Գորիսի Պետական Համալսարանի և Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Կապանի մասնաճյուղի ակտիվ ուսանողների մասնակցությամբ
 Սեմինարների ընթացքում ԻՏԵԿ ՀԿ նախագահ Մարատ Դադունցի  մասնակցությամբ քննարկվում են ընտրական նոր օրենսգրքով սահմանված իրավունքները` մասնավորապես դիտորդների և լրագրողների հավատարմագրման կարգը և նրանց լիազորությունները, քվեարկության կարգը, ընտրողի իրավունքները: 
Քանի որ ուսանողներից շատերը առաջին անգամ են մասնակցելու ընտրություններին,  հետաքրքրությամբ քննարկում են  2012թ մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունների համամասնական և մեծամասնական կարգը, գաղտնի քվեարկության օրենքով սահմանված կարգը, քվեաթերթիկ լրացնելու ճիշտ ձևերը:
Սեմինարները ընթանում են թեմատիկ խաղերի, բանավեճերի, կարծիքների ազատ արտահայտման ուղեկցությամբ
Կապանցի ուսանողների մեծ մասը առաջին անգամ են մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին: Նրանցից շատերին հետաքրքրում եր քվեարկության կարգն ու գաղտնիության ապահովվումը, դիտորդների իրավունքները և այլ հարցեր:





Եթե հավանեցիք, կիսվեք Ձեր ընկերների հետ,
կարող եք հավանել նաև մեր ֆեյսբուքյան էջը` RICNGO և տեղեկանալ կայքի թարմացումներին: