12.3.12

Հայ եվ ադրբեջանցի երիտասարդները` երկու երկրների տեղեկատվական հարթակների մասին



,,Սոցիալական ցանցերն առավել շատ խորացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրը, քանի որ այդ միջավայրում բոլորն ազատ են գրելու ամեն ինչի մասին, ոլորտի համակարգողի բացակությունը, հաճախ, ծայրահեղ վիճակ է ստեղծում,,- ասել է ադրբեջանցի երիտասարդն օն-լայն կոնֆերանսի ժամանակ: Երկու երկրների երիտասարդ ակտիվիստներն այս անգամ խոսել են տեղեկատվական դաշտի մասին: Յուրաքանչյուր կողմը ներկայացրել է իրենց երկրում տեղի ունեցող զարգացումները: Քննարկվել է նաև այն հարցը, թե ինչպես կարելի է օն-լայն հարթակն օգտագործել` համատեղ նախաձեռնություններ իրականացնելու նպատակով: Եղել է առաջարկ ստեղել բլոգ, որտեղ յուրաքանչյուր կողմը կկարողանա հանրային հետաքրքրություններից բխող նյութեր հրապարակել: Գորիս քաղաքում արդեն երկրորդ անգամն է նմանօրինակ նախաձեռնություն է կազմակերպվում: Կոնֆերանսը տեղի է ունեցել Կանանց զարգացման "Ռեսուրս կենտրոն" հիմնադրամում, երիտասարդների նախաձեռնությամբ, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի օժանդակությամբ: Կոնֆերանսի նպատակն է` Մեդիա ռեսուրսների օգնությամբ նպաստել հայ և ադրբեջանցի երիտասարդների միջև երկխոսության կայացմանը` հանուն հանդուրժողականության ու խաղաղության:
Աղբյուրը՝ Շառավիղ ակումբ