18.3.12

Հրավիրում ենք համագործակցության երիտասարդների Գորիսից և Կապանից

Սիրելի՜ երիտասարդ, արժևորի′ր քո ժամանակը, 
եղի′ր ակտիվ ու նախաձեռնող, 
ստեղծի′ր նոր շփման ու համագործակցության ցանց` ի շահ քո իրավունքների պաշտպանության:

 Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն հրավիրում է համագործակցության երիտասարդների Գորիսից և Կապանից:
 Նախատեսված է հետաքրքիր միջոցառումների կազմակերպում՝ ընտրական իրավունքների իրազեկում, ֆլեշ-մոբ, բացօթյա բեմականացումներ, ինչպես նաև կուսակցությունների, պատգամավորության թեկնածուների և ակտիվ երիտասարդների հետ դեբատներ և բանավեճեր:
 Մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ:
 Մանրամասն տեղեկությունների համար գրեք itekngo@gmail.com էլ.հասցեին կամ այցելեք ՀԿ գրասենյակ՝ ք. Գորիս, Մաշտոցի 3, 3-րդ հարկ, հեռ. +374284 2 40 20: