23.3.12

,,Արդար ձեռքերով արդար ընտրություններ,, ծրագրի ներկայացումը Գորիսում և Կապանում

2012թ. մարտի 21-ին և 22-ին Գորիսում և Կապանում տեղի ունեցավ ,,Արդար ձեռքերով արդար ընտրություններ,, ծրագրի ներկայացումը Գորիսում` Գորիսի Պետական Համալսարանում, իսկ Կապանում` ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղում: Հրավիրված էին տարբեր բաժիններում և կուրսերում սովորող երիտասարդներ:


Միջոցառման սկզբում ՀԿ  նախագահ Մարատ Դադունցը նշեց առաջին անգամ ընտրություններին մասնակցող երիտասարդների դերի կարևորության մասին:

Այնուհետև ծրագրի հասարակայնության հետ կապերի մասնագետ Մարիամ Մնացականյանը ներկայացրեց ծրագրի նպատակը, խնդիրները, ինչպես նաև նախատեսված բոլոր քայլերը:

Ներկաները մեծ ոգևորությամբ ընդունեցին ծրագրի գաղափարը, ընդգծեցին դրա անհրաժեշտությունն ու կարևորությունը և պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումներին:

 Ծրագրի հաջորդ քայլերի մասին կտեղեկացվի  ԻՏԵԿ ՀԿ-ի կայքի միջոցով:



Եթե հավանեցիք, կիսվեք Ձեր ընկերների հետ,
կարող եք հավանել նաև մեր ֆեյսբուքյան էջը` RICNGO և տեղեկանալ կայքի թարմացումներին: