15.4.12

Միակ պահանջը դարձյալ արդար դատավարությունն է


ԻՏԵԿ ՀԿ-ի կողմից իրականացվող ,,Մեդիայի միջոցով արդար դատաքննություն,, նախագծի շրջանակներում արդեն գրել ենք ժամկետային զինծառայող Վաղինակ Խոշբեկյանի սպանության գործի ընթացքի մասին, և  ըստ datalex.am–ի  սպանության համար մեղադրանք է առաջադրվել համածառայող Վազգեն Տիգրանյանին:

Նշված գործը բարդացել է ըստ մեղադրյալի պաշտպանի և  ծնողների այն պատճառով, որ նախկինում հարուցված ոչ դիտավորյալ սպանության մեղադրանքով քրեական գործը վերաձևակերպվել է որպես դիտավորյալ սպանություն:
Դատավարության ընթացքում ընթերցվեց դատական գործը, որի համառոտ մեկնաբանությունը հետևյալն է.
2010թ սեպտեմբերի 20-ին, ժամը 07:40-ի սահմաններում պաշտպանական դիրքերում ծառայության մեջ գտնվող ժամկետային զինծառայող Վազգեն Տիգրանյանը  հերթափոխից հետո մտել է ճաշարան, որտեղ և գտնվել է Վաղինակ Խոշբեկյանը: Ճաշարանի սեղանին դրված է եղել  նույն վաշտի սպային ամրակցված ինքնաձիգը` լիցքավորված վիճակում: Ըստ մեղադրող կողմի, ճաշարանում եղել է վիճաբանություն` թափված հացի փշրանքների շուրջ, որից հետո արձակված կրակոցից տեղում մահացել է Վ.Խոշբեկյանը:  Սպանության մեջ մեղադրվող Վ.Տիգրանյանի պաշտպանի պնդմամբ` կրակոցը արձակվել է անզգուշաբար` մատը ձգանին դիպչելու պատճառով:
Ինչպես տուժողի իրավահաջորդի` այս դեպքում սպանված զինծառայողի ծնողների, այնպես էլ սպանության մեջ կասկածվող մեղադրյալի պաշտպանի և հարազատների պահանջը դիտավորյալ կամ անզգույշ սպանության  արդարացի ձևակերպման խնդիրն է: 
,,Դիտավորյալ կամ ,,անզգույշ,, բառերի  ձևակերպումները ցավոք ետ չեն բերի կորուստը, սակայն այս դեպքում ևս միակ մխիթարանքն արդար դատավարությունն է :





Եթե հավանեցիք, կիսվեք Ձեր ընկերների հետ,
կարող եք հավանել նաև մեր ֆեյսբուքյան էջը` RICNGO և տեղեկանալ կայքի թարմացումներին: