2012թ մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար բավական թվով կազմակերպություններ են գրանցվել:
Միաժամանակ, Կենտրոնական Ընտրական Հանձնաժովը ըստ գործող կարգի, մերժել է մի քանի կազմակերպությունների դիտորդություն իրականացնելու վերաբերյալ դիմումը ` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ըստ գործող ՀՀ ընտրական օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն հասարակական կազմակերպությունները, որոնց
կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:
Հատկանշական է , որ լուրջ նախաձեռնությունների իրականացմանը հավակնող հասարակական կազմակերպություններ, հստակ տեղյակ լինելով, որ իրենց առաքելությունը մի քիչ հեռու է Մարդու Իրավունքների պաշտպանությունից, այնուամենայնիվ դիտորդություն իրականացնելու հայտեր են ներկայացնում, իսկ մերժվելուց հետո ներկայանում են իբր ,,հալածյալ,, և վանկարկում որ ,,էս երկիրը երկիր չի,, :
Պարզելու համար դիտորդություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու իրավական գործընթացների մատչելիությունը և անաչառությունը, Իրավունքների Տեղեկատվական կենտրոն ՀԿ-ն , 2012թ ապրիլի 16-ին, ըստ գործող օրենքի և կարգի , դիմել է ԿԸՀ, հավատարմագրվելու համար և ներկայացրել է ԸՆԴԱՄԵՆԸ 1 ԴԻՏՈՐԴ, թեև ուներ հստակ հնարավորություն` ներկայացնելու ՀԿ-ի մի քանի տասնյակ ակտիվ համակիրների : Ապրիլի 18-ին, ՀԿ-ն արդեն հավատարմագրվել էր որպես դիտորդություն իրականացնող կազմակերպություն ` տես այստեղ
Տեղին է ասելու, որ եթե յուրաքանչյուրը զբաղվի իր գործով, այս ԵՐԿԻՐԸ ` ԵՐԿԻՐ ԿԴԱՌՆԱ:
Комментариев нет:
Отправка комментария