21.4.12

Բանավեճ Գորիսում՝ ՀՀ ԱԺ ընտրություններին ընդառաջ

2012թ. Ապրիլի 23-ին ժամը 15:00-ին Գորիսի Միրհավ հյուրանոցում  տեղի կունենա բանավեճ ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցող թիվ 37 ընտրատարածքում գրանցված պատգամավորության թեկնածուների, կուսակցությունների ներկայացուցչությունների միջև:

Սիրով հրավիրում ենք հետաքրքրված երիտասարդներին, լրագրողներին, կուսակցությունների համակիրներին ներկա լինելու բանավեճին, դեբատներին:

Դեբատները լրացուցիչ հնարավորություն են `
-լսարանին ներկայացնելու քաղաքական ուժի գաղափարախոսությունը կամ պատգամավորության թեկնածուի դիրքորոշումները,
-պատասխանելու երիտասարդ ընտրողների հարցերին,
-համալրելու կողմնակիցների շարքերը :

Կարող եք հաստատել ձեր մասնակցությունը միանալով Ֆեյսբուքում ստեղծված event-ին: 
Երկխոսությունը ուղիղ եթերում կհեռարձակվի ԻՏԵԿ ՀԿ-ի կայքում
Թվիթերում կօգտագործվի #debatGoris  հաշթեգը:

Նախաձեռնությունը կազմակերպվում է Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ի կողմից իրականացվող ,,Արդար ձեռքերով` արդար ընտրություններ,, ծրագրի շրջանակներում: