29.4.12

ԴԵԲԱՏՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Գորիսում և Կապանում 2012թ ապրիլ ամսում կազմակերպվեց 3 դեբատ, բանավեճ` ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների Սյունիքի ներկայացուցիչների, մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների մասնակցությամբ: Բանավեճերի ձայնագրությունները կարող եք տեսնել այստեղ:
Թերևս Սյունիքի մարզի քաղաքական դաշտում դեբատները, տարբեր ճամբարների ներկայացուցիչների միջև բանավեճը  այն սակավաթիվ հնարավորություններից մեկն էր    կարծիքների արտահայտման, խոսքի ազատության հնարավորության տեսանկյունից, որոնք այդքան անհրաժեշտ են ազատ ընտրությունների ապահովման համար: Այդ են վկայում դեբատներին մասնակցած բոլոր կուսակցությունների, թեկնածուների, ՀԿ-երի, լրատվամիջոցների արտահայտած կարծիքներն այն մասին, որ նման նախաձեռնությունները Սյունիքի մարզում նոր քայլ են` քաղաքական մշակույթի ձևավորման գործընթացում:  Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց ովքեր մասնակցել են դեբատներին և իրենց նպաստն են բերել խոսքի ազատության ամրապնդման  բարդ ու դժվար գործին` Սյունիքի մարզում: 

Դեբատները կազմակերպվել են   ,,Արդար ձեռքերով `արդար ընտրություններ,, ծրագրի շրջանակներում` Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի և ԱՄՆՄԶԳ-ի աջակցությամբ:








Եթե հավանեցիք, կիսվեք Ձեր ընկերների հետ,
կարող եք հավանել նաև մեր ֆեյսբուքյան էջը` RICNGO և տեղեկանալ կայքի թարմացումներին: