4.5.12

Մոտենում է մայիսի 6-ը


Մոտենում է 2012թ մայիսի 6-ը, և ընտրական թեմաներով նախաձեռնությունները, դեբատները, քարոզարշավները, համերգ-ֆոնոգրամաները վերջապես զիջում են իրենց տեղը ավելի լուրջ ու պատասխանատու գործին` քվեարկությանը:

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն Հասարակական կազմակերպությունը 2012թ Մարտի 1-ից իրականացրել է ,,Արդար ձեռքերով` արդար ընտրություններ,, ծրագիրը: Թե որքանով ,,արդար,, կլինեն ,,ընտրությունները,, կպարզվի արդեն մայիսի 7-ին, այդուհանդերձ ծրագրի շրջանակներում Գորիսում և Կապանում կազմակերպվել են 3 դեբատներ, որին մասնակցել են քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորության թեկնածուները, որոնք ազատ արտահայտվելու, ներկայանալու հնարավորություն են ունեցել ոչ միայն դեբատներին ներկա 60-70 երիտասարդների, լրատվամիջոցների հետ, այլև օնլայն ուղիղ հեռարձակման միջոցով, որոնց արդեն դիտել են մեր կայքի 1460 այցելու: Կազմակերպվել են ընտրություններին մասնակցությունը խթանող միջոցառումներ /ֆլեշ-մոբեր/, բացօթյա բեմականացումներ Կապանում և Գորիսում, որոնց մասնակցել են ՀԿ-ի համակիր 30-35 երիտասարդներ, իսկ բեմականացումներին ներկա են եղել բազմաթիվ քաղաքացիներ:

Բոլոր միջոցառումների վերաբերյալ ամփոփ տեսանյութը շուտով կներկայացվի հանրության ուշադրությանը: