7.5.12

Այս անգամ էլ մնացինք դանդաղ էվոլյուցիայի հույսին

Վերջապես հանդարտվեցին:
Մեկը գոհ է  ընտության արդյունքներից, մեկն էլ դժգոհ է վերցրած ընտրակաշառքի 
չափից, մյուսն էլ դժգոհ է ինքն իրենից, քանի որ քվեարկել է իր կամքին ու համոզմունքներին հակառակ` շառ ու փորձանքից հեռու լինելու ակնկալիքով:
Լավ է, որ ավարտվեց, վատ է, որ մնացինք նույն տեղում: 
Ընտրության բուն գործընթացից կարծես լուրջ բողոքողներ չկան: Այլևս քվեատուփի հափշտակումը, լույսերի անջատումը, ահաբեկումն ու լցոնումները հնացած տեխնոլոգիաներ են:  Այս անգամ խնդիր էր դրված  հափշտակել ազատ քաղաքացու հնարավորությունը` ընտրելու իրարից տարբեր ու հստակ քաղաքական գաղափարախոսություն, որը կրելով կամ որին աջակցելով առաջիկա 5 տարում գոնե մի փոքր դրականորեն կփոխվեր սահմանամերձ գյուղում կարտոֆիլ ցանող Հայկասար քեռու կենցաղը, Երևանի Պետական Համալսարանի գերազանց ուսանող Հայկիկի կյանքը կամ էլ Մեղրիի դպրոցական Հայկանուշի ուսման որակը: Այս անգամ էլ մեր հույսը դանդաղ էվոլյուցիան է :