Մարդու իրավունքների հիմքում ՄԱՐԴՆ է և նրա կյանքի ու գործունեության հետ կապված հարցերը: Ամենակարևորներիցը կյանքի իրավունքն է , որը ոչ ոք իրավունք չունի խլել նրանից կամ պարգևել նրան : Այդպես է շարադրված Մարդու իրավունքների տեսության,եզրույթների ձևակերպումներում : Հասկանալի է, որ Մարդու Իրավունքների պաշտպանությունը պետություն-քաղաքացի հարթությունում է , և իրավապաշտպան կազմակերպությունների առաքելության շրջանակներում է պետության ֆունկցիաների իրագործման գործընթացներում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:
Հայաստանի սահմաններում գրեթե ամեն օր զոհվում են ՀՀ քաղաքացիներ, երիտասարդ հայ տղաներ : Պետական կառավարիչները բավարարվում են դիվանագիտական կիսկոմպլիմենտար կիսահայտարարություններով, իրավապաշտպանության ոլորտում գործող քաղաքացիական հասարակության հայտնի և անհայտ կազմակերպություններն էլ լուռ են , իսկ գերտերությունների պաշտոնյաների մի քանի րոպեանոց այցի ընթացքում հասցնում են նրանց հետ խոսել Հայաստանում սեռական փոքրամասնությունների իրավունքների, անհանդուրժողականության, կեղծված ընտրությունների, բանակի վատ կողմերի , բայց ոչ մի խոսք իբրև թե խաղաղ պայմաններում դիվերսիայի զոհ դարձած, սպանված տղաների մասին: / տես այստեղ/:
Կարող են հակադարձվել, որ զինվորի կյանքի պաշտպանությունը ևս պետության խնդիրն է, և այստեղ էլ ոտնահարվում է Մարդու կյանքի իրավունքը : Համաձայնվել կարելի է, սակայն նաև պետք է համաձայնվենք, որ դե ֆակտո Հայաստանը պատերազմի մեջ է, իսկ այդ պատերազմի ,,դիրիժոր,, հանդիսացող ուժային կենտրոնի բարձր պաշտոնյայի այցին և միաժամանակ մեր տղաների դիրքերում սպանվելու ֆոնին մարդու իրավունքների պաշտպանության մրցանակներ ստանալը մեղմ ասած իրավապաշտպանության եզրույթի հետ անհամատեղելի է: Եթե այդ մրցանակները խիզախորեն և պաշտոնապես հետ շպրտվեին մեր ակտիվիստների կողմից, ի նշան բողոքի` դա արդեն կլիներ բաց ճակատով բանավիճելու թեմա :
04.06.2012
Մարատ Դադունց
Комментариев нет:
Отправка комментария