21.6.12

Հետազոտության զեկույցի ներկայացում


Հունիսի 26-ին ժամը 12:00-ին Գորիսի Մամուլի Ակումբում տեղի կունենա Խոսքի ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավիճակը Սյունիքի մարզում հետազոտության զեկույցի շնորհանդեսը:
Զեկույցը հրատարակվել է «Մոնիտորինգը և հանրային իրազեկումը որպես իրավունքների պաշտպանման երաշխիք» ծրագրի շրջանակներում:
Մոնիտորինգն իրականացվել է իրավապաշտպան ոլորտում սկսնակ կամավորական երիտասարդների մասնակցությամբ և կրում է նաև ուսուցողական բնույթ:

 Մոնիտորինգի ընթացքում

• Ուսումնասիրվել է Սյունիքի մարզում հրատարակվող 6 անուն թերթերի (տպագիր և էլեկտրոնային) 2011թ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հրատարակված համարները/ 18 լույս տեսած համար/
• Դիտարկվել է հեռարձակվող 4 հեռուստաընկերությունների հեռարձակած ,,Լուրեր,, հաղորդաշարի բովանդակային մասը /400 րոպե/:
•Հարցումներ են կազմակերպվել 140 քաղաքացիների շրջանում,
• 8 հարցումներ են ուղարկվել Սյունիքի մարզի Գորիսի, Կապանի, Մեղրիի, Սիսիանի համայնքային իշխանություններին` տեղեկատվություն ստանալու ազատության և խաղաղ հավաքներ անցկացնելու ազատության հետ կապված իրավիճակի ուսումնասիրության նպատակով:

Հասցեն` ՀՀ Սյունիքի մարզ, ք.Գորիս, Անկախության 2:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 0284 2 40 20 հեռաոսահամարով, ինչպես նաև գրել մեր էլեկտրոնային հասցեին` info@itekngo.com: