1.7.12


Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն խորապես ցավակցում է Վահե Ավետյանի ընտանիքին, մտերիմներին, տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Կատարվածը չի կարելի բնութագրել միայն պարզապես քրեորեն պատժելի սովորական հանցագործություն:
Վահե Ավետյանի դաժան սպանությունը փաստում է Հայաստանում կյանքի իրավունքի երաշխավորության, արժանապատվության և օրենքի առջև հավասարության այլևս անհանդուրժելի բացակայությունը: