5.7.12

ՀՀ Սահմանադրության օրը


Հայաստանում այսօր նշվում է Սահմանադրության օրը։
Հայաստանի մայր օրենքն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում:
Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն շնորհավորում է ողջ հայ ազգին Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005-ի նոյեմբերի 27-ին՝ կրկին հանրաքվեով:
Սահմանադրությունը բաղկացած է 117 հոդվածից, որոնցից առաջին երկուսն ու 114-րդը փոփոխման ենթակա չեն:
Սահմանարդության առաջին հոդված. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Երկրորդ հոդված. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։
Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է։
Սահմանադրության 114-րդ հոդվածն արգելում է փոփոխման ենթարկել առաջին, երկրորդ և 114-րդ հոդվածները: