17.7.12

,ԶԱՆԳԵԶՈՒՐ,, լրագիրը անդրադարձել է Սյունիքի մարզում խոսքի ազատության իրավիճակի վերաբերյալ հրատարակված զեկույցին կամ երբ չհանդուրժելով` խոսում են հանդուրժողականությունից


Իրավունքների Տեղեկատվական կենտրոն ՀԿ-ն իր գործունեության և առաքելության շրջանակներում հրատարակել է զեկույց` Սյունիքի մարզում խոսքի ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավիճակի վերաբերյալ : ՀԿ-ն պարբերաբար իրականացնում է հետզազոտություններ և հրատարակում Մարդու Իրավունքներին առնչվող այլ զեկույցներ…..
Սույն զեկույցի շրջանակներում ուսումնասիրվել է Սյունիքի մարզում հրատարակվող թերթերը, լրատվամիջոցները : Մոնիտորինգի մեդոթներից օգտագործվել է նաև ,,ուղակի դիտարկման,, տարբերակը, այսինքն ձեռք է բերվել նշված հրատարակվող թերթերի արդեն տպագրված տարբերակները և ուսումնասիրվել է ըստ չափանիշների:
Զեկույցի տպագիր տարբերակի էջ 13-14 ում, իսկ էլեկտրոնային տարբերակի էջ 11-ում գրված է «….Զանգեզուր» թերթը լույս է տեսնում ամիսը երկու անգամ: Երբեմն թերթն օժանդակություն է ստանում անհատների կամ կազմակերպությունների կողմից: Թերթը գրեթե չի անդրադառնում քաղաքական օպերատիվ իրադարձություններին, չի պարունակում քննադատական, լրագրողական հետաքննական հոդվածներ կամ վերլուծություններ: Հոդվածների մեծ մասը արտատպում է համացանցից կամ այլ լրատվամիջոցներից:
Թերթը լուսաբանում է Գորիսում և մարզում կազմակերպված մշակութային և տոնական միջոցառումները, սակայն ուշ լույս տեսնելու պատճառով տեղեկությունները և իրադարձությունները լուսաբանող նյութերից շատերը ուշացած են և ժամանակավրեպ, ընթերցողները դրանց մասին վաղուց տեղեկացված են լինում այլ աղբյուրներից: ,,
Պատկառելի հարգանք տածելով ինչպես ,,Զանգեզուր,, թերթի, այնպես էլ թերթի նվիրյալ խմբգրակազմի հանդեպ ` անդրադառնանք ,,Զանգեզուրի,, չհանդուրժելու շուրջ ,, խմբագրության կողմից,, վերնագրով հոդվածին / ,,Զանգեզուր,, թիվ 9/7572/ 16 հուլիսի 2012թ:/
,,Խմբագրության Կողմից,,-ը գրել է …/մեջբերում/ ,, … չեք զլանում ու շտապում եք ասել, որ թերթը տպագրվում է անհատ հովանավորների և ձեռնարկությունների օգնությամբ: Սա հակասում է ձեր իսկ գործունեությանը, սուտ, ոչ ճիշտ տեղեկություն տալու համար…,, /մեջբերման ավարտ/:
Հրաժարվելով ՀԿ-ին զրպարտելու համար օրենքով սահմանաված կարգով պատասխանների ու հիմնավորումների պահանջից` ներկայացնում ենք ,,Զանգեզուր,, թերթի համարի հովանավորության մասին փաստը:

,,Խմբագրության Կողմից,,-ը գրել է . ,,…Հեշտ ու հանգիստ խոսում եք հնացած լուրերի մասին: Մեկ անգամ մտածել եք թե ողորմելի աշխատավարձով ինչպես են մարդիկ Երևանում թերթ տպագրում,,: /մեջբերման ավարտ/
Համաձայն ենք, որ ողորմելի աշխատավարձը անկառավարելի էմոցիաներ և ագրեսիվություն առաջացնող երևույթ է, բայց ՀԿ-ն ցավոք այդ հարցում չի կարող օգնել: Զեկույցի շրջանակներում մենք միայն արձանագրել ենք փաստերը. Օրինակ`
Զեկույցում գրված է, որ ուշ լույս տեսնելու պատճառով տեղեկությունները և իրադարձությունները լուսաբանող նյութերից շատերը ուշացած են և ժամանակավրեպ, ընթերցողները դրանց մասին վաղուց տեղեկացված են լինում այլ աղբյուրներից, ինչպես օրինակ Պուտինը ընտրվել է Մարտի 4-ին, իսկ ,,Զանգեզուր,,-ը շտապել է այդ մասին իր առաջին էջում անդրադառնալ Մարտի 19-ին, կամ նույն համարում անդրադառձել է փետրվարի 24-ին կայացած ավագանու նիստի մասին:
Զեկույցում չի քննադատվում և չի աղաղակվում, թե ինչու է այդպես, զեկույցում պարզապես արձանագրված է փաստը առ այն, որ նյութերը ժամանակավրեպ են:
Զեկույցի նախաբանում /էջ 7/ գրված է
,,..Մոնիտորինգն իրականացվել է իրավապաշտպան ոլորտում սկսնակ կամավորական երիտասարդների մասնակցությամբ և կրում է նաև ուսուցողական բնույթ:
,,Խմբագրության Կողմից,,-ը գրել է . ,,..Այստեղ ընթերցողի ուշադրութունն ենք հրավիրում ,,սկսնակ կամավորական,, բառի շուրջ:
Քինախնդիր հումորն անհասականալի էր…Գուցե ստորակետի բացակայության պատճառով ,,սկսնակի,, իմաստը վերագրվել է կամավորականներին,սակայն այս դեպքում էլ ոչ բանասիրական փայլուն կրթությամբ ընթերցողը կարող է մեկնաբանել, որ այո, կամավորականության մեջ էլ կարելի է սկսնակ լինել ինչպես ցանկացած այլ գործում, իսկ յուրաքանչյուր հայ գրագետ մարդ, նախադասությունից կհասկանա, որ իրավապաշտպան գործունեության մեջ սկսնակ ,երիտասարդ կամավորականներ մասնակցել են զեկույցի պատրաստմանը:
Եթե հարգարժան ,,Խմբագրության Կողմից,,-ը մեկնաբաներ թե շարահյուսական, ձևաբանական ,ածականների, մակդիրների օգտագործման կոնկրետ ինչպիսի սխալներ կան, մենք գոհ կլինենք և հաջրդ անգամ այդ նույն սխալը չենք կրկնի :
,,Խմբագրության Կողմից,,-ը գրում է նաև ,,գրանտակերության,, մասին արդեն արժեզրկված մեկնաբանություններ: Այդ մասին չենք անդրադառնում, ուղակի ինչպես մեզ է խորհուրդ տալիս, մենք էլ խորհուրդ ենք տալիս մի քիչ լուսավորվել թե ինչ բան է ,,Դրամաշնորհը,, նույն ինքը գրանտը, և համոզվել որ դա ուտելու միրգ կամ կոնֆետ չէ :
 Պարզապես արդարության համար ցանկանում ենք շեշտել , որ ,,Զանգեզուր,, թերթը 1998-2000 թ-ին ,,Եվրասիա,, հիմնադրամից ստացել է դրամաշնորհ/իրենց ասելով գրանտ/ , արդիականացրել տեխնիկական բազան/համակարգիչներ և այլն, ու այդ տարիներին էր, որ թերթը հրատարակվում էր շատ ավելի հաճախ, ավելի օպերատիվ էր և թերթի հետ էլ համագործակցում էին սկսնակ կամավորական երիտասարդներ :,,Խմբագրության Կողմից,,-ը որպես վերջաբան գրում է . ,,Զանգեզուրը ,, ձեզ խորհուրդ է տալիս ձեր հարստանալու հաշվին մի փչացրեք ուրիշների տրամադրությունը և մի պիտակավորեք ձեր շուրջը եղած ամեն ինչ,, /մեջբերման ավարտ/:
Նախ խորհուրդ տալը անշնորհակալ գործ է, հետո էլ զավեշտալի է, որ ,,Զանգեզուրը,, ինքնախոստովանում է, որ ուրիշների հարստանալու փաստը/մանավանդ հարևաների/ փչացնում է իր տրամադրությունը :
Մենք խորհուրդ չենք տալիս, պարզապես ,,Զանգեզուրին,, հուշում ենք, որ աշխարհում կան բազմաթիվ հիմնադրամներ, ֆոնդեր, մրցույթներ, որոնց հետ կարող եք համագործակցելով, ձեռք բերել նոր ունակություններ, տեխնիկական միջոցներ, օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից, դառնալ ավելի օպերատիվ, ունենալ սեփական տպարան, հարուստ խմբագրակազմ , ներգրավել նաև կամավորական սկսնակ լրագրողներ և այդ ամենը օգտագործել ի նպաստ մեր սիրելի 1934թ-ից հրատարկվող ,,Զանգեզուր,, թերթի հզորացմանը:

Հարգանքներով `

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ից

Մարատ Դադունց