Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն իրականացնում է տեղեկատվությունը որպես համայնքների զարգացման միջոց ծրագիրը: Ծրագրի նպատակն է համայնքաբնակ երիտասարդների մասնակցությամբ նպաստել համայնքների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությանը և համագործակցության խթանմանը` ժամանակակից մեդիա ռեսուրսների օգնությամբ:
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել:
Ծրագրի ընթացքում նախատեսված է`
- Սյունիքի մարզի 10 գյուղական համայնքներում ստեղծել երիտասարդական ակտիվ խմբեր` յուրաքանչյուրում 5-7 անդամներով և զարգացնել նրանց ունակությունները ժամանակակից տեղեկատվական ռեսուրսների օգտագործման բնագավառում:
- Համայնքաբնակ երիտասարդների օգնությամբ ստեղծել Սյունիքի մարզի 10 համայնքների վերաբերյալ բլոգներ և զարգացնել հետագա տեղեկատվության փոխանակումը համագործակցող կողմերի միջև:
- Գորիսում կազմակերպել ,,Իմ համայնքի համար,, երիտասարդական ֆորում, որին կմասնակցեն ծրագրում ընդգրկված երիտասարդները տարբեր համայնքներից, համայքների ղեկավարներ և կքննարկեն համայնքի զարգացման համար նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և համագործակցության հեռանկարները:
Ծրագիրն իրականացվելու է Սյունիքի մարզի Գորիսի 10 գյուղական Խնձորեսկ, Շինուհայր, Տեղ, Ակներ, Քարահունջ, Խնածախ, Հարթաշեն, Վերիշեն, Վաղատուր և Խոզնավար համայնքներում: Այս համայնքները ընտրվել են ըստ բնակչության թվի, երիտասարդների քանակի և համայնքում ինտեռնետ կապից օգտվող բաժանորդների քանակի:
Նախաձեռնության շրջանակներում 10 համայնքների երիտասարդական ակտիվ խմբերը կստեղծեն բլոգներ` իրենց համայնքների վերաբերյալ, պարբերաբար կթարմացնեն բլոգները և ակտիվ քննարկումներ կծավալեն առկա սոցիալական ցանցերում:Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
Комментариев нет:
Отправка комментария