4.9.12

24 թեկնածուներից 10-ը մասնակցեցին հանդիպմանը

Սեպտեմբերի 4-ին Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում-դեբատ` Գորիս համայնքի ավագանու անդամների թեկնածուների հետ: 24 թեկնածուներին անձամբ 3-4 օր առաջ ուղարկվել էր նամակ-հրավերներ` նախատեսվող միջոցառման վերաբերյալ:
24 թեկնածուներից հանդիպմանը մասնակցել են 10-ը: Նախքան միջոցառումը, 14 բացակա թեկնածուներից 7-ը տեղեկացրել են, որ գտնվում են ք. Երևանում, իսկ 7 թեկնածու` նախապես խոստացել, բայց չեն մասնակցել դեբատին:
Հանդիպման ընթացքում թեկնածուները հնարավորություն ունեին ներկայացնելու իրենց ծրագրերը, տեսակետները, պատասխանեցին ներկա լրագրողների, ՀԿ ներկայացուցիչների, երիտասարդների հարցերին: Հարցեր կային նաև օնլայն տարբերակով: Հանդիպումը ուղիղ հեռարձակվում էր օնլայն ռեժիմով:
ֆոտո՝ Շուշան Օհանյան
Հուսադրող է, որ կան Գորիս համայնքի ավագանու անդամների թեկնածուներ, ովքեր կարևորում են նմանատիպ հանդիպումները, առաջնային են համարում առկա տեղեկատվական ռեսուրսներով իրենց ձայնը լսելի դարձնել ընտրողներին, Գորիսի հասարակությանը, պատրաստ են բաց թափանցիկ համագործակցությանը:
Ցավալի է, որ կան թեկնածուներ, ովքեր անգամ նախընտրական թեժ շրջանում խուսափում են տեսախցիկներից, լրագրողների հարցերից և ընդհանրապես նմանատիպ բաց քննարկումներից: Իսկ համայնքի ավագանու անդամի հիմնական գործունեությունը մտավոր աշխատանքն է, քաղաքացիների ուշադրության կենտրոնում և քննարկումների արդյունքում ճիշտ և արդարացի որոշումների ընդունումը:
Լուսանկարները՝   Գորիսի մամուլի ակումբի