11.9.12

Կեցցե նորընտիր ավագանին

Անցյալում է նաև 2012թ սեպտեմբերի 9-ին կայացած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
Այս ընտրությունները  գուցե նախկիններից չէին տարբերվում շատ առումներով, սակայն երևացող փաստ է, որ փոխվել են խաղի կանոնները :  Նախկինի փոխարեն այժմ գոնե ընտրատեղամասերում բուն ընտրության օրը ամեն ինչ փորձում են ,,համապատասխանեցնել,, օրենքին, և զանգվածային լցոնումներ, քվեատուփի հափշտակումներ, լույսի ,,պատահական,, անջատումներ տեղի չեն ունենում:
Փոխարենը ,արդեն դրսում, ընտրությունից մի քանի օր առաջ կատարվում է ընտրողների ,,մեծածախ,,  և ,, մանրածախ ,, ձեռք բերումներ :
Կարևոր չէ, թե  համայնքի ավագանու անդամի թեկնածուն որտեղից եկավ, ինչ կենսագրական ունի, ինչ մտավոր ունակությունների տեր է, արդյոք տեղյակ է թե ինչ է ընդհանրապես տեղական ինքնակառավարումը, ավագանու դերը , կամ գոնե գիտի Հայոց  այբուբենը քանի տառ ու  հնչյուն ունի : Կարևոր չէ :
Կարևոր է , որ մարդը կարողացել է հատ-հատ ընտրատեղամաս բերել շփոթված ընտրողին                           /չհաշված բնակչության փոքրաթիվ մասի, որոնք ունեն քաղաքացիական ըմբոստ ինքնասիրություն և մտածելակերպ,, / և ուղեղին 14 անգամ ,,կաթեցնել,, որ պետք ա ,,պտիչկա,, դնի օրինակ 0 համարի դիմաց:
 Եվ վերջ : Կեցցե' համայնքի նորընտիր ավագանին, որ պետք է մշակի առաջիկա 4 տարիների համայնքի զարգացման ծրագիրը, վերահսկի մեր երեխաների բարօրության հաշվին  մուծված հարկերով գոյացված  բյուջեի ծախսումները:
Եվ ինչ տարբերություն թե աղբյուրը որտեղից է պղտորված, ակունքից, թե մի փոքր ներքևից: