22.10.12

Զորակոչի հետ կապված հարցերով, խնդիրներով մտահոգ քաղաքացիները կարող են զանգել 1-88 ,,թեժ գիծ,,

լուս.՝ hayzinvor.am
Զորակոչի հետ կապված հնարավոր խնդիրներին արձագանքելու համար գործում է 1-88 հեռախոսահամարով թեժ գիծ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2012թ. աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծվել է հանձնաժողով:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Զորակոչի ընթացքում քաղաքացիների ընդունելության կազմակերպման, դիմումների և բողոքների ընդունման համար հանձնաժողովի աշխատանքային օրեր են սահմանվել յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերը` ժամը 11.00-ից մինչև 15.00-ն: Քաղաքացիների ընդունելությունը տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատավայրում` Մոսկովյան 5 հասցեում: Հեռախոսներ`52-34-86, 52-34-82:

Հանձնաժողովի աշխատանքը բաց է լրատվամիջոցների համար:

Բանակ-հասարակություն կապի ամրապնդման, զինծառայությանն առնչվող խնդիրներին և քաղաքացիներին հուզող հարցերին արագ արձագանքելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում գործում է 1-88 անվճար հեռախոսահամարով շուրջօրյա «թեժ գիծ»: Հաղորդակցության գաղտնիությունը երաշխավորվում է:

աղբյուրը` ՀՀ Պաշտպանության Նախարարություն