22.10.12

Աշխատանքի հնարավորություն, դիմել մինչեվ հոկտեմբերի 25-ը

ՇՈՒԿԱՅԻ ՖԱՍԻԼԻՏԱՏՈՐ

Վորլդ Վիժնը քրիստոնեական բարեգործական կազմակերպություն է, որը կոչված է բարեփոխելու աղքատության մեջ ապրող երեխաների, նրանց ընտանիքների և համայնքների կյանքը: Վորլդ Վիժնը Հայաստան եկավ 22 տարի առաջ` անհապաղ օգնություն ցուցաբերելով 1988թ. երկրաշարժից տուժածներին: Վորլդ Վիժն Հայաստանը աշխատում է 194 համայնքներում, Հայաստանի վեց մարզերում և Երևանում` օժանդակելով մոտ 25000 երեխաների և նրանց ընտանիքներին: Կազմակերպության ծրագրերը ներառում են շահերի պաշտպանության, առողջապահության, տնտեսական զարգացման, երեխաների պաշտպանության ու հոգևոր զարգացման ոլորտները:

ՎՎ Հայաստանը հիմնականում գործում է համաձայն երկարաժամկետ Տարածքային զարգացման ծրագրերի (ՏԶԾ), որոնք նախատեսված են 10-15 տարվա համար և գլխավորապես ֆինանսավորվում են երեխաների հովանավորության միջոցով: ՏԶԾ-ների ուշադրության կենտրոնում է նաև երեխաների բարեկեցության հարցերի խթանումը` համայնքի մասնակցության ու պատասխանատվության ստանձնման միջոցով:

Վայրը`  Սյունիքի մարզ

Պաշտոնի նպատակը`

Սյունիքի մարզի կտրվածքով մշակել տնտեսական զարգացման ստրատեգիան` տեղական արտադրողների, վերամշակողմերի և սպառողների հետ համագործակցային կապերի ստեղծման և զարգացման միջոցով, ինչպես նաև տնտեսական զարգացման ստարտեգիայից ելնելով մարզում գործող ՏԶԾ-ներին առաջարկել տնտեսական զարգացման ծրագրերի համապատասխան մոդելներ և դրանց ապահովել դրանց կիրառումը:

Հիմնական պարտականությունները`

1. Իրավիճակի վերլուծություն

- Իրականացնել հետազոտություն հասկանալու համայնքը, մասնավոր սեկտորը, բարձրարժեք արժեքային շղթաները, պոտենցյալ շահագրգիռ կողմերին և առկա ինտիտուցիոնալ միջավայրը, ներառյալ տեղեկություն շուկայի հնարավորությունները,

- Աշխատել ՎՎ աշխատակազմի և համայնքաբնակների հետ տարածաշրջանում առաջարկելու այն տնտեսական զարգացման այն ոլորտները, որոնք ունեն պոտենցյալ,

-Աշխատել համայնքաբնակների հետ այդ ոլորտներից առավելագույն զարգացման հնարավորություններ ունեցողներին ընտրելու համար: Առաջ քաշել հիպոթեզներ և չափանիշներ, ըստ որոնց կընտրվեն զարգացման պոտենցյալ ունեցող առավել վեց ուղղություններ,


2. Ապահովել արտադրողների խմբերի ներգրավվածությունը և զարգացնել նրանց կարողությունները

- Ձևավորել արտադրողների խմբեր և որոշել կարիքներն ու զարգացման հնարավորությունները,

-Արտադրողների խմբերի հետ, ովքեր ուզում են համագործակցել, նախագծել և իրականացնել կարողությունների զարգացման դասընթանցներ, որը թույլ կտա նրանց դարձնել գործուն,

-Օժանդակել արտադրողների խմբերին և համայնքաբնակներին բարձրացնելու իրենց արտադրողականությունը և խմբի արդյունավետությունը` ի նպաստ համայնքի զարգացման,

3. Հասկանալ շուկայի պահանջարկը և կառուցվածքը

- Օգնել արտադրողների խմբերին, մասնավոր սեկտորին և ՏԻՄ-ին հասկանալու առավել պոտենյալ ունեցող վեց ճյուղերի առանձնահատկությունները` մասնակցային արժեշղթայի, շուկայի վերլուծության միջոցով, անցակցնելով հարցազրույցներ և հետազոտություններ համայնքում,

- Օգնել համայնքաբնակներին ստեղծելու հարաբերություններ գնորդների հետ և արագ արդյունքների հասնելու մոտեցումներ առաջարկել,



4. Մասնակցային պլանավորում փոփոխություն արձանագրելու համար

- Աջակցել համայնքի արտադրողների խմբերին կազմակերպելու հանդիպումներ արտադրողների, գնորդների մասնակցությամբ` բիզնես կապեր ստեղծելու նպատակով,

- Արտադրողների հետ մշակել պլան շուկայական հարաբերությունները, արտադրողների շուկայից տեղկացվածությունը բարելավելու համար,

5. Հարաբերությունների և կարողությունների զարգացում

- Իրականացնել կարողությունների հզորացում (գյուղատնտեսական գործունեություն, բիզնես կարողությունների զարգացում, վերամշակում),

- Պարբերական հանդիպումներ պոտենցյալ գնորդների և շուկայի այլ դերակատարների հետ,

- Եռամսյակային կամ կիսամյակային խորհրդաժողովներ տվյալ ճյուղի դերակատարների հետ,

- Պարբերական հանդիպումներ պոտենցյալ ծառայություններ մատուցողների հետ:

Պահանջվող որակավորում և հմտություններ`

- Գյուղատնտեսության ոլորտի տնտեսագետի բարձրագույն կրթություն,

- Արժեշղթաներ վերլուծելու իմացություն և հմտություն,

-Լարված պայմաններում բազմաբնույթ հանձնարարություններ և աշխատանք կատարելու ունակություն,

- Խնդիրներն առաջնահերթացնելու և ժամանակն արդյունավետ կառավարելու ունակություն,

- Համայնքի հետ հարաբերություններ հաստատելու և պահպանելու կարողություն,

- Համաձայնեցման գերազանց հմտություններ,

- Դասընթացավարի հմտություններ,

-Անհրաժեշտության դեպքում ճկուն ժամանակացույցով աշխատելու պատրաստակամություն և աշխատաժամանակի մինչև 5%-ը երկրի ներսում գործուղումների տրամադրելու կարողություն:



Դիմելու կարգª

Հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել ռեզյումե և ուղեկցող նամակ hr_wvarm@wvi.org և emma_kajoyan@wvi.org էլ. հասցեներին: Էլեկտրոնային նամակի վերնագրում նշեք պաշտոնը, որի համար դիմում եք և պաշտոնի գնտնվելու վայրը:



Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 25 հոկտեմբերի 2012:




Աղբյուր` www.wvarmenia.am