Մանրամասն ներկայացվեցին բոլոր 10 բլոգ-կայքերը, քննարկվեցին նոր առաջարկներ ու գաղափարներ: Համայնքներից ժամանած երիտասարդները խանդավառությամբ կիսվեցին իրենց իսկ կատարած աշխատանքներով: Հատկանշական է, որ բլոգ-կայքերի բովանդակային նյութերը, համայնքում կատարված իրադարձությունների վերաբերյալ նորությունները բլոգներում տեղադրում, թարմացնում են հենց համայնքաբնակ երիտասարդները, ինչը շարունակականության ապահովման կարևոր երաշխիք է:
Կոնֆերանսի ավարտին, ծրագրին ակտիվ մասնակցած երիտասարդներին հանձնվեցին վկայականներ, հնչեցին փոխադարձ շնորհակալական խոսքեր:
Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր 10 համայնքների ղեկավարներին, դպրոցների տնօրեններին` ծրագրի հաջող իրականացմանը պատրաստակամություն ցուցաբերելու համար:
Հատուկ շնորհակալություն ,,Գորիսի Երիտասարդների Միություն,, ՀԿ-ին ` կոնֆերանսի կազմակերպմանը աջակցելու համար:
Կոնֆերանսը կազմակերպվել էր Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ի կողմից իրականացվող ,,Տեղեկատվությունը որպես համայնքների զարգացման միջոց,, ծրագրի շրջանակներում` ՀՀ Սպորտի և Երիտասարդության Հարցերի Նախարարության ֆինանսական աջակցությամբ:
Комментариев нет:
Отправка комментария