25.10.12

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



“Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ մեկնարկում է “Երիտասարդության ձայնը” ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ուրախ կլինենք ընդունել ծրագրին մասնակցության հայտեր: Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են դասընթացներ արտաքին քաղաքական թեմաներով (հայկական պետությունների արտաքին քաղաքական դիրքորոշումներ, շահեր, տեսակետներ, և մոտեցումներ, ղարաբաղյան խնդիրը միջազգային կառույցներում, բանակցային գործընթաց. տրամաբանություն և հեռանկարներ, եվրաինտեգրում, եվրոպական իրավական, քաղաքական համակարգ և տեղայնացման խնդիրներ, եվրոպական արժեհամակարգ, մարդու իրավունքներ և այլն):

Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել մինչև 35 տարեկան քաղաքագետներ, միջազգայնագետներ, լրագրողներ, պատմաբաններ, տնտեսագետներ, հոգեբաններ և այլ ակտիվ երիտասարդներ, ովքեր մշտապես բնակվում են ՀՀ-ում:

Եթե ցանկանում եք մասնակցել ծրագրին, info@europeanintegration.am էլեկտրոնային հասցեին ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) և հակիրճ շարադրանք, թե ինչու եք ցանկանում մասնակցել “Երիտասարդության ձայնը” ծրագրին: Խնդրում ենք հայտերն ուղարկել “Ծրագրին մասնակցության հայտ” նշումով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 28-ն է, 24:00: Ստացված բոլոր հայտերի դիտարկումից հետո հայտատուների մի մասը կհրավիրվի հարցազրույցի, որից հետո կորոշվեն դասընթացների մասնակիցները:

Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010-588-911 հեռախոսահամարով:

Կանխավ շնորհակալություն,
“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ

աղբյուր` europeanintegration.am