17.11.12

«ԲԱՐԵՊԱՇՏ ՍԵՐՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ հայտարարում է դրամաշնորհային մրցույթ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ԲԱՐԵՊԱՇՏ ՍԵՐՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ 
հայտարարում է
դրամաշնորհային մրցույթ հետևյալ թեմայով`
“Քաղաքացիական հասարակության մեջ առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները”

Դրամաշնորհի չափը 300.000 դրամ է: Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 12-ն է:
Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի-12-ը. ժամը 18:00 : Հասցե` «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի կենտրոնական գրասենյակ /ք. Երևան, Կորյունի 19ա, 3-րդ հարկ/: Դիմում հայտերը կարող եք ներբեռնել “Բարեպաշտ սերունդ” հիմնադրամի կայքից, որոնց համար կարող են դիմել 18-35 տարեկան երիտասարդներ, երիտասարդների խմբեր, երիտասարդական հասարակական կազմակերպություններ:

Առավելություն կտրվի այն ծրագրերին, որոնք`
իրատեսական են և ունեն նորարական մոտեցումներ,
կունենան դրական ազդեցություն հատկապես երիտասարդների, քաղաքացիական և հասարակական կյանքում,
կտան լուծումներ քաղաքացիական հասարակության մեջ առկա հիմնախնդիրների մասին,
կակտիվացնեն և կզարգացնեն ուսանողների քաղաքացիական կյանքը,
կստեղծեն երիտասարդական համագործակցային յուրօրինակ ցանց, որը կնպաստի երիտասարդների արդյունավետ մասնակցությանը քաղաքացիական կյանքին:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով`
առաջին փուլում ստացված հայտերի հիման վրա նախատեսվում է կատարել նախնական ընտություն,
երկրորդ փուլ անցած հայտերի հեղինակները կհրավիրվեն հարցազրույցի:

Մանրամասների համար դիմել հետեւյալ հասցեով` ք. Երեւան, Կորյունի 19ա, 3-րդ հարկ, հիմնադրամի գրասենյակ: Հեռախոս` 52-53-23:

Ներբեռնել կցված ֆայլը ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ

աղբյուր՝  barepasht.am