6.11.12

Ամենամյա դրամաշնորհային մրցույթ «Նոր բովանդակություն եվ նոր տեխնոլոգիաներ» խորագրով

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային ծրագրերի ամենամյա բաց մրցույթ` «Նոր բովանդակություն և նոր տեխնոլոգիաներ» խորագրով:
«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի նպատակն է` դարձնել հասարակության համար առավել հասանելի Հայաստանում անկողմնակալ և բազմակարծիք լրատվությունը ավանդական ու այլընտրանքային միջոցներով և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ծրագիրը համատեղ իրականացնում են «Ինտերնյուս»-ը (ԱՄՆ), ԵՀՀ, Երևանի մամուլի ակումբը և Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի նվիրատվության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) աջակցութամբ:

Մրցույթի պայմաններին ծանոթացեք այստեղ՝ Ամենամյա դրամաշնորհային մրցույթ