
Ափսոս մարում է ոգևորությունը, երբ տեղեկանում ես, որ օրինակ` Հայաստանում ոչխարաբուծության փորձի ուսումնասիրության համար ՀՀ Էկոնոմիկայի Նախարարությանը հատկացվել է 1.225.274 /ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ՔՍԱՆՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ՅՈԹԱՆԱՍՈՒՆՉՈՐՍ/ ԱՄՆ դոլար դրամաշնորհ:
ՀՀ Ֆինանսների Նախարարության կայքում առկա է ,, Տեղեկանք Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվողդրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ,,, որտեղ գրված է.
...Դրամաշնորհի շրջանակում իրականացվել է 1.225.274 ԱՄՆ դոլարի վճարում և առկա են Հոլանդա-հայկական ՀՁ-ի ծրագրի ներդրման տեխնիկական իրագործելիության ուսումնասիրության, ոչխարաբուծական տիպային տնտեսությունների ձևավորման փորձի ուսումնասիրության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջին հարկում տեղակայված խորհրդակցությունների սրահի վերանորոգման, ՀՀ թեթև արդյունաբերության և քարի ոլորտների արտահանման տեղեկագրերի ստեղծման պայմանագրերի և այլ ծախսերի մասով պարտավորություններ, որոնք նախատեսվում է կատարել 2011թ. սեպտեմբեր-2012թ.փետրվար ամիսներին:
Դժվար չէ մտավոր պատկերացնել, թե այդ գումարով քանի գյուղի ջրագիծ կարելի կլիներ վերանորոգել
Комментариев нет:
Отправка комментария