13.11.12

Երիտասարդական նախաձեռնությունների հիմնադրամ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Վերջնաժամկետ - Նոյեմբեր 27, 2012, ժ. 15.00 


Դու երիտասա՞րդ ես, նպատակասլա՞ց, ցանկանու՞մ ես փոփոխել միջավայրդ` ներդրում ունենալով համայնքիդ զարգացման մեջ: Ունե՞ս փայլուն գաղափար, թե ինչպես դա անել:
Այդ դեպքում շտապիր դիմել, այս հնավորությունը հենց քեզ համար է:


Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի (ԲՀՀ) կողմից հայտարարված այս ծրագիրը նոր նախաձեռնություն է, որի նպատակն է աջակցել երիտասարդներին իրականացնելու իրենց նոր նախագծերն ու մտահաղացումները: Այս նախաձեռնության շրջանակներում մենք նպատակ ունենք բացահայտել, ոգեշնչել եւ աջակցել երիտասարդներին, ոչ ֆորմալ երիտասարդական խմբերին և երիտասարդական նախաձեռնություններին, որոնք ցանկանում են համախմբվել բաց հասարակության գաղափարների տարածման շուրջ: Նախաձեռնության շրջանակներում մենք ակնկալում ենք ստանալ նորարարական գաղափարներ, որոնք ուղղված կլինեն երիտասարդությանը հուզող տարբեր հարցերին: Մինչ այժմ ԲՀՀ-Հայաստանը այս նախաձեռնության շրջանակներում ֆինանսավորել է մոտ 30 ծրագիր, որոնք առնչվել են կրթության, երիտասարդության զբաղվածության, շրջակա միջավայրի, կոռուպցիայի, համայնքային զարգացման, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, սեփականության իրավունքի, տեղական և համապետական ընտրությունների, հանրային վայրերի պահպանման, խոսքի ազատության և այլն ոլորտներին: Այս փոքր դրամաշնորհի նպատակն է երիտասարդների գիտելիքների, հմտությունների եւ մոտիվացիայի օգնությամբ, մշակված նորարական գաղափարների միջոցով փորձել քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այդ հարցերին և դրանց լուծման հնարավոր եղանակներին:

Մտածիր նոր գաղափարներ և մոտեցումներ`առաջարկվող խնդիրների լուծման համար:

Ծրագրեր՝ որոնք կառաջարկեն կազմակերպել սեմինարներ կամ դասընթացներ չեն խրախուսվելու:

Ով կարող է դիմել
18-25 տարեկան երիտասարդները (որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ ռեզիդենտ և ներկայումս բնակվում են Հայաստանի Հանրապետությունում), նաև ոչ ֆորմալ երիտասարդական խմբերը, երիտասարդական շարժումներն ու նախաձեռնությունները, որոնք գործում են Հայաստանի տարածքում:

Նախաձեռնության շրջանակներում կարելի է համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ, սակայն վերջիններիս կողմից դիմումներ այս նախաձեռնության շրջանակներում Հիմնադրամի կողմից չեն քննարկվելու:

Ինչպես դիմել
Դիմելու համար պետք է լրացնել էլեկտրոնային դիմումի ձևը հետևյալ ձևաչափում`https://www.surveymonkey.com/s/youthactionfundarm

Բյուջե
Նախաձեռնության բյուջեն չպետք է գերազանցի 350,000 դրամը և պետք է ներառի ծախսեր զուտ գործողությունների իրականացման համար` առանց աշխատավարձի:

Ժամկետներ
  • Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2012թ. նոյեմբերի 27, ժ. 15:00
  • Մրցույթի արդյունքները ակնկալվում է հրապարակել ս/թ դեկտեմբեր ամսին:
  • Ծրագրի սկիզբը պետք է նախատեսել ոչ շուտ քան Հունվարի 1-ը, 2013:
  • Ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի 6 ամիսը:
Հարցերի դեպքում դիմել Լաուրա Գևորգյանին` գրելով հետևյալ էլէկտրոնային հասցեին` laura@osi.am կամ զանգահարելով 53-38-62, 53-67-58 հեռախոսահամարին: Որպես նամակի վերնագիր խնդրում ենք նշել` Youth Action Fund:

աղբյուր՝ osi.am